Հակոբյանական «ավելիների» շարքում բացակայում է հենց ազնվությունը

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քաղաքացիական կինը 2026-ին ավելի լավը դառնալու համար առաջարկում է «զարգացնել երկու հմտություն. չքննարկել ուրիշներին և աշխատել սեփական անձի մշակման վրա»: Քննարկենք այդ երևույթներն առանձին-առանձին: Կարծում եմ, որ ուրիշներին քննարկելու լավագույն փորձը զարգացվել է հենց տիկնոջ ընտանեկան օրաթերթում: Դա որպես նախկինում շուրջ մեկուկես տասնամյակ, շաբաթը 5 օր այն ընթերցող անձնավորություն եմ ասում: Դրա հիմքն էլ, նախ, իմ ընդդիմադիր լինելն էր ու երկրորդ՝ օրաթերթի արմատական լինելը: Ինչն, ի դեպ, այն երևույթն է, երբ ասվում է, որ նմանը նմանին է գտնում: Սակայն ես աստիճանաբար դադարեցրի այն հոդվածների ընթերցանությունը, որտեղ քննարկվում էին այլ անձինք: Կամ որտեղ նրանց վերագրվում էին կեղծ բնութագրեր ու գոյություն չունեցող հանգամանքներ: Այնպես որ, եթե Աննան որոշել է դադարեցնել ուրիշներին քննարկելը, ապա դրանից կշահի առաջին հերթին ինքն ու իր քաղաքացիական ամուսինը: Չնայած «սիվիկներից» կեղծ նյութեր արտատպելն, օրինակ, չի վկայում նման մտադրության առկայության մասին:
Անցնենք երկրորդ երևույթին՝ «սեփական անձի մշակման վրա աշխատելուն»: Նախ ասեմ, որ հայերենում առկա չէ «անձը մշակելու» մտածողություն: Եվ եթե դա բառացի թարգմանություն է որևէ օտար լեզվից, ապա անհաջող թարգմանություն է: Հայերենի մտածողության տեսակետից կարելի է մշակել, ասենք, խոզի կաշին, բայց ոչ սեփական անձը: Որովհետև այն կարելի է զարգացնել կամ, ասենք, կոփել: Այնուամենայնիվ, թեկուզ ոչ հայերեն մտածողությամբ «սեփական անձի մշակման վրա աշխատելն» ինքնին վատ բան չէ: Եթե, իհարկե, հիմքը դրական է, և մշակման արդյունքում էլ այն ավելի դրական է դառնում: Ոովհետև եթե հիմքը բացասական է, ապա այն մշակելը բացասականությունը դարձնում է այլոց տեսակետից ուղղակի անտանելի: Թե ինչպիսին է Հակոբյան Աննայի դեպքում հիմք ասածը՝ վերջինս կարող է իմանալ՝ եթե ծպտված, առանց թիկնապահի դուրս գա փողոց ու որպես լրագրող հարցնի պատահած մարդկանց: Դա, ինքն, իհարկե, չի անի ու ես էլ չեմ համառի այդ հարցում, քանի որ վերջում այդ հարցումը կարող է վատ վերջաբան ունենալ: Բնականաբար, ոչ իր, այլ հարցվողների համար:
Կրկին անցնենք առաջ: Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն կառավարությանը, որն ունի, ասել է իմաստուն մարդկանցից մեկը. կոնկրետ Ժոզեֆ դը Մեստրը, սակայն այդ անունը հայ ընթերցողին ոչինչ չի ասում: Փաշինյան Նիկոլի կառավարման յոթուկես-ութ տարում մենք մեր մաշկի վրա զգացինք, թե որքքան վատն է մեր կառավարությունը: Ինչը, դժբախտաբար, նշանակում է, որ լավը չէ նաև ժողովուրդը: Որովհետև եթե այդպես չլիներ, ապա, նախ, իրադարձությունների զարգացումը չէր հանգեցնի երբեմնի «դուխով» Նիկոլի վարչապետ կարգվելուն: Եվ երկրորդ՝ 100 տարի առաջ մեր մեծերը՝ Թումանյանը, Նժդեհը, Իսահակյանը և ուրիշները («Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին». Ա.Պեպանյան, Հ. Թովմասյան), չէին բողոքի իրենց ժամանակվա հասարակությունից: 
Ու, ըստ այդմ, «մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու» մասին խոսքի առումով պետք է հասկանալ դրա ճիշտ հակառակը: Այսինքն, եթե կառավարությունը լավը չէ, ապա դա գալիս է նրանից, որ լավը չեն առաջին հերթին Նիկոլն ու Աննան: Եվ նրանց լավագույն տարբերակն էլ չի կարող լինել ավելի լավը: Այդպիսին է հասարակագիտական կանոնը, այդպիսին է խոսքի տրամաբանությունը: Ու ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հանդուրժող (և այլն, և այլն) դառնալու երազանքն արժանի է ավազին գրվելուն՝ եթե նույնիսկ այն բարձրաձայնողը լիներ ազնիվ՝ գոնե ինքն իր հետ: Ի դեպ, «ավելիների» շարքում բացակայում է հենց ազնվությունը: Ինչը պատահական լինել չէր կարող, քանի որ նման տեքստը գրվում է ոչ թե մեկ շնչով, այլ անընդհատ մտմտալով: Ու այդ պարագայում ազնվության բացակայությունն ամենից լավ է բնութագրում դրա հեղինակին: Եւ նրա շարադրածի իրական արժեքը: 
Ինչ մնում է մեկ ամսում մեկ գիրք կարդալուն, ապա դրա դեմ լինել չեմ կարող: Գուցե ինչ-որ պահի՝ երբ ինքն ու իր քաղաքացիական ամուսինը այլևս չլինեն երկրի տերեր, կարող է հրաշք պատահել, ու իրենք բռնեն գործած մեղքերը քավելու ճանապարհը: Որովհետև, իրավամբ, անքննելի են Աստծո գործերը… Բայց այն, ինչ կատարվում է այսօր ամենից ավելի կեղտոտըված հոգևորականներով եկեղեցին իբրև թե բարենորոգելու առումով, քիչ հույսեր է թողնում, որ կարող է տեղի ունենալ նման վերջաբան:

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 918 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, դե արա այդ քայլը․․․ դու լա՛վ գիտես՝ ինչ է քեզ այդ պահին սպասվելու»․ Արշակ Սարգսյան (video) «Ազատ Արշակյան, պոչդ խուզել ես, ընկել մեջտեղ»․ Էդիկ Անդրեասյան (video) Փաշինյա՛ն, քեզ ԵԱՏՄ-ից չեն հանելու, այլ մի տեղից «դուրս են շպրտելու»․ Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է․ վերջին ու կոնկրետ պահանջներն են դրել դիմացը (video) ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում «Վեր ընկի տե՛ղդ․ Մոսկվայից Փաշինյանին ասել են՝ կորոշես, կգաս»․ Էդիկ Անդրեասյան (video) COP17-ի շրջանակում կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, սպասում ենք վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել․ Անի Ավետիսյանի քույր Ինչու՞ էր դատավորը 1 ժամ ձգձգում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի հրապարակումը․ Արամ Օրբելյան (video) «Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am