Եկեղեցու դեմ ցանկացած քաղաքական ներխուժում պետք է դիտարկել որպես ազգային անվտանգության սպառնալիք․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործող հակազգային իշխանության ղեկավարի կողմից շարունակվում են համակարգված և նպատակային քայլերը՝ ուղղված Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնուրույնության սահմանափակմանը և փաստացի զավթմանը։ Այդ գործընթացին ներգրավված են նաև մի քանի անձինք, որոնք, մոռանալով և դավաճանելով իրենց ուխտը և պատասխանատվությունը, դարձել են իշխանության քաղաքական օրակարգի գործիք։

Սա այլևս առանձին միջադեպերի կամ հայտարարությունների շարք չէ։ Սա պետական կառավարման լուրջ ճգնաժամի դրսևորում է, երբ գործադիր իշխանությունը փորձում է միջամտել այն ինստիտուտի գործառույթներին, որը սահմանադրականորեն առանձնացված է պետությունից և պատմականորեն հանդիսացել է ազգային ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը։

Երբ իշխանությունը ձախողվում է արտաքին քաղաքականությունում, անվտանգային համակարգում և սոցիալ-տնտեսական կառավարման մեջ, այն փորձում է վերահսկողության տակ առնել վերջին անկախ հարթակները՝ հանրային խոսքը, ազգային հիշողությունը և հոգևոր ինստիտուտները։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող այս քաղաքական ճնշումները հենց այդ տրամաբանության շարունակությունն են:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որևէ իշխանության կցորդ չէ։ Նա դարերով կատարել է այն գործառույթը, որը հաճախ չի կարողացել ապահովել պետությունը՝ պահպանել ազգի միասնականությունը, ինքնությունը և շարունակականությունը։ Այդ պատճառով Եկեղեցու դեմ ցանկացած քաղաքական ներխուժում պետք է դիտարկել ոչ թե իբրև գաղափարական բանավեճ, այլ որպես ազգային անվտանգության սպառնալիք:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հազարամյակների ընթացքում դիմակայել է կայսրությունների ճնշմանը, բռնապետություններին, արտաքին թշնամուն և ներքին դավաճանությանը։ Իշխանություններ են եկել ու գնացել, վարչակարգեր են փլուզվել, բայց Եկեղեցին մնացել է՝ որպես ազգի շարունակականության և ինքնության երաշխավոր։ Վստահ եմ՝ այսօրվա քաղաքական ճնշումն ու հակազգային փորձերն էլ կկիսեն նույն ճակատագիրը։ Ոչ մի ժամանակավոր իշխանություն չի կարող զավթել այն, ինչ ձևավորվել է ժողովրդի հավատով, պատմական իրավունքով և ազգային կամքով։

Իսկ դավաճանությունը՝ լինի քաղաքական, թե հոգևոր, երբեք չի ներվում ժողովրդի և պատմության կողմից»։

դիտվել է 212 անգամ
Լրահոս
«Նիկոլ կիսագրագետ, էդ դու գիտես՝ միլիոնները ոնց ծախսես, թոշակառուն չգիտի՞՝ 10 հազար դրամը ոնց ծախսի» (video) Հունվարի 12-ին տեղի կունենա Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Ռումբեր են պայթում. Ռուսաստանը սպասում է իր հարվածին. Հայկ Այվազյան (video) Վենեսուելայում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել ԱՄՆ-ի գործողության ժամանակ զոհվածների հիշատակին Ախր պիտի կամ նախկին աղանդավոր լինես, որ էս տրյուկները տեսնես, կամ մեր Սրբերին կարդաս, որ Առաքելական Ուսմունքի ճիշտ մոտեցումը զգաս. Շպռոտ 30 հազար դրամով ո՞նց ապրի մարդը․ սենց երկի՞ր են պահում․ Հարցում (video) Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա Վաղը, երբ էս թունավոր ամպը ցրվի, մենք շատ դժվար ենք իրար հետ նորից հարաբերություններ կառուցելու. Լիլիթ Բլեյան #ՀԻՄԱ․ «Սեքսուալ հեղափոխությունն» ու գլոբալիստներին զոհաբերվող ինքնությունը․ Ստեփան Դանիելյան (video) Ոստիկանության բաժնի պետի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է Վենեսուելան 2 միլիարդ դոլարի նավթ կարտահանի ԱՄՆ Հալեպում մարտերը շարունակվում են. իշխանությունները լրացուցիչ ուժեր են ուղարկել քաղաք Իշխանության նպատակը ոչ թե սկզբունքային գործիչներին լռեցնելն է, այլ հանրային դիմադրությունը կանխելը Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. որոշ տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է Երևանում 15-ամյա տղան «ձախ նախաբազկի պատռված վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Հալեպում բախումների հետևանքով թռիչքները դադարեցվել են Թող Քրիստոսի լույսը միավորի մեզ չարի դեմ պայքարում. Լիդա Առուշանյան Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ հնարավոր զրույցի մասին Իրանում ցուցարարները գրավել են Աբդանան քաղաքը Ֆրանսիացի պաշտոնյաները հիշեցնում են Ադրբեջանում պահվող հայ պատանդների մասին՝ Սուրբ Ծննդյան օրը Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների հալածա​նքները` 1930-1941 թվականներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունվարի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունվարի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am