Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը զրահապատ մեքենայով տեղափոխել են Նյու Յորքի դատարան. CNN
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է CNN-ը։
«Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ Մադուրոն այսօր պետք է ներկայանա թմրանյութերի և զենքի մեղադրանքով», – հաղորդել է հեռուստաալիքը։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը պահվում են Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել են Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։
