Ներման ճանապարհը բացվում է, երբ ընդունում ենք մեր մեղքը և ապաշխարությամբ վերադառնում. թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ. Միքայել Մինասյան

Աստված միշտ է եղել մեզ հետ՝ մեզանում, մեր ներսում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Քրիստոսի գալուստից առաջ Աստծո հետ հարաբերությունների լեզուն հաճախ ընկալվում էր խստության ու դատաստանի լեզվով։ Հին Կտակարանում բազմիցս տեսնում ենք արդարության պահանջկոտ չափումը, երբ մեղքը հետևանք է բերում անմիջական ու խիստ կերպով։

Բայց ամեն ինչ փոխվեց, երբ Հայրը աշխարհ ուղարկեց Որդուն։

Հիսուսի ծնունդով մարդու և Աստծո հարաբերություններում բացվեց նոր դուռ՝ ներման դուռը։ Փրկությունը սկսեց չափվել ոչ թե մեր արդարությամբ, այլ ապաշխարությամբ՝ երբ մարդը գիտակցում է մեղքը, ընդունում է սխալը և փոխում ընթացքը։

«Եկեք, իրար հետ դատենք… եթե ձեր մեղքերը կարմիրի պես լինեն, ձյան պես կսպիտակեն»։ Եվ քրիստոնեական հավատքի առանցքային խոսքը՝ «Ճշմարտությունը կազատի ձեզ»։

Այս «նոր համակարգում» պայմանը պարզ է․ ներման ճանապարհը բացվում է, երբ ընդունում ենք մեր մեղքը և ապաշխարությամբ վերադառնում։ Իսկ երբ չենք փոխվում, շարունակվում է հին տրամաբանությունը՝ հետևանքների կուտակում, մինչև կործանարար եզր։

Բայց միշտ կա վերջին հնարավորությունը՝ գիտակցումը։ Այն պահը, երբ ներսում հստակ տեսնում ես՝ սա սխալ էր, և պետք է կանգ առնել։ Այդ գիտակցումից սկսվում է վերադարձը՝ ներման հնարավորությունը։

Աստված միշտ է եղել մեզ հետ՝ մեզանում, մեր ներսում․ խիստ՝ որպես արդար Դատավոր, և ողորմած՝ Որդու գալուստից հետո՝ որպես Հայր, որ սպասում է վերադարձին։

Այս երեկո մենք պարզապես տոն չենք նշում։ Մենք հիշում ենք մի ճշմարտություն, որ փոխեց մարդու ճակատագիրը՝ Աստված չի կանգնել հեռվում. Նա մտավ պատմության մեջ, մտավ մարդու մեջ, և բացեց վերադարձի ճանապարհը։

Թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ։

Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

Մեզ հետ է Աստված՝ Իմմանու-Էլ»,- գրել է Մինասյանը:

դիտվել է 176 անգամ
Լրահոս
«Նիկոլ կիսագրագետ, էդ դու գիտես՝ միլիոնները ոնց ծախսես, թոշակառուն չգիտի՞՝ 10 հազար դրամը ոնց ծախսի» (video) #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Ռումբեր են պայթում. Ռուսաստանը սպասում է իր հարվածին. Հայկ Այվազյան (video) Վենեսուելայում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել ԱՄՆ-ի գործողության ժամանակ զոհվածների հիշատակին Ախր պիտի կամ նախկին աղանդավոր լինես, որ էս տրյուկները տեսնես, կամ մեր Սրբերին կարդաս, որ Առաքելական Ուսմունքի ճիշտ մոտեցումը զգաս. Շպռոտ 30 հազար դրամով ո՞նց ապրի մարդը․ սենց երկի՞ր են պահում․ Հարցում (video) Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա Վաղը, երբ էս թունավոր ամպը ցրվի, մենք շատ դժվար ենք իրար հետ նորից հարաբերություններ կառուցելու. Լիլիթ Բլեյան #ՀԻՄԱ․ «Սեքսուալ հեղափոխությունն» ու գլոբալիստներին զոհաբերվող ինքնությունը․ Ստեփան Դանիելյան (video) Ոստիկանության բաժնի պետի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է Վենեսուելան 2 միլիարդ դոլարի նավթ կարտահանի ԱՄՆ Հալեպում մարտերը շարունակվում են. իշխանությունները լրացուցիչ ուժեր են ուղարկել քաղաք Իշխանության նպատակը ոչ թե սկզբունքային գործիչներին լռեցնելն է, այլ հանրային դիմադրությունը կանխելը Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. որոշ տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է Երևանում 15-ամյա տղան «ձախ նախաբազկի պատռված վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Հալեպում բախումների հետևանքով թռիչքները դադարեցվել են Թող Քրիստոսի լույսը միավորի մեզ չարի դեմ պայքարում. Լիդա Առուշանյան Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ հնարավոր զրույցի մասին Իրանում ցուցարարները գրավել են Աբդանան քաղաքը Ֆրանսիացի պաշտոնյաները հիշեցնում են Ադրբեջանում պահվող հայ պատանդների մասին՝ Սուրբ Ծննդյան օրը Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների հալածա​նքները` 1930-1941 թվականներին «Դուք հանուն ձեր կաշվի՝ ձեր նեղանձնական հետաքրքրություններին գերի մահկանացուներ եք»․ Սենոր Հասրաթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունվարի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունվարի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am