Հավատքով ու աղոտքով, որ Աստծու օրհնությունը պետք է թափանցի մեր երկիր ու մեր կյանք, մեր ընտանիք․ Տեր Եսայի
Անկախ եկեղեցու առջև ծառացած դժվարություններից ու մարտահրավերներից՝ Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզանում շարունակում է իր կենսական, կարևոր և լուսավոր ավետիսով յուրաքանչյուրիս մխիթարել և նաև առաջնորդել սուրբ եկեղեցի՝ մասնակցելու սուրբ պատարագի, հաղորդակից լինելու Քրիստոսի ծննդյան խորհրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Այսօր ճրագալույց է, և շուտով բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի նախատոնական պատարագը, և պատարագի վերջում կազդարարվի Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ճրագալույցի պատարագի ավարտին մարդկանց կբաշխվի Քրիստոսին խորհրդանշող լույսը՝ հավատքով ու աղոտքով, որ Աստծու օրհնությունը պետք է թափանցի մեր երկիր ու մեր կյանք, մեր ընտանիք»:
