Բանտախցից՝ աշխարհին… Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Բագրատ սրբազան

Բանտախցից՝ աշխարհին… Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ

Ծննդյան Խորհուրդ, Ծնունդ Սրբազան,

Բազում լույսերից, աղմուկից հեռու,

Իմ բանտախցի չոր պատերի մեջ

Քո Մսուրն է հար աչքերիս առջև:

Մսուր պատվական, որ բանտ էր կարծես

Արդարիդ համար,

Դարձավ օրորոց սուրբ ազատության:

Թեպետ միայնակ, թեպետ կապանքված,

Եվ ունայնացած Արքայիդ փառքից`

Անասնագոմում մունջ հայացքների

Լուռ ուղեկցությամբ

Մսուրդ ծնեց լույսը Հարության,

Խենթ ազատության ու Հաղթանակի…

Մսուրիդ բանտից ծիծաղդ Մանկան,

Իր խաղաղությամբ հաղթանակող է և ո’չ խղճալի,

Ո’չ ստով պատված և կամ կեղծիքով,

Այլ ճշմարտությամբ և արդարությամբ,

Ո’չ թե հոգեսպան, այլ` հոգենորոգ,

Ո’չ կորստյան ցավ, այլ` ուրախության անհագ հագեցում:

Ո’չ խաբեության թույն թմրեցուցիչ,

Այլ ազնվության աննվազ փարոս,

Ո’չ ստրկացած, ծնկած փոքրոգի,

Այլ ազատության ու մաքառումի անխոնջ ռահվիրա,

Ո’չ նյութի գերի «ոսկեհորթացու»,

Այլ երկինքները նվաճող Հերոս,

Ո’չ անհայրենիք թափառող ուրու,

Այլ Հայրենատենչ երազ անխարդախ,

Ո’չ թե պարտության և մահվան պատճառ,

Այլ Հաղթանակի և անմահության:

Մսուրիդ բանտից տարածվող խինդը,

Թող դիպչի բոլոր խոցված սրտերին,

Եվ տառապանքի ցուրտ բավիղներում

Ցավով դեգերող հեգ ճամփորդներին:

Մսուրիդ բանտից ճառագող լույսը,

Ճեղքի խավարը թանձրամած ստի,

Վախի գորշության, անորոշության,

Շող դառնա բոլոր ճանապարհների:

Մսուրիդ բանտից չսպառվող հույսը

Լցվի անդադար անհույս կյանքերում,

Ով ցամաքել է վերջին փափագով`

Ձեռքը երկարած տենչալի բարուն:

Մսուրիդ բանտից ծագող հավատքը

Արեգակի պես փայլի անսպառ,

Միշտ հրաբորբոք ու միշտ հրավառ,

Հավիտենական պայքարում համառ:

Մսուրիդ բանտից ակոսվող սերը

Հեղվի դաշտերում սիրուց անջրդի,

Անապատացած մեղկ հոգիներին,

Անվախճան համբույր սիրո ողջունի:

Չոր պատերի մեջ իմ բանտախցի

Սրտիս հայացքը սլանում է վեր`

Ճեղքելով շղթան մեռած ճաղերի,

Որոնք անզոր են դույզն ինչ կապանքել

Այն սավառնումը, որ տվել ես ինձ`

Քեզ հետ ճախրելու, հասնելու այնտեղ,

Որի գագաթը Քո խաչն է համայն`

Որպես նշանակ աշակերտության,

Որպես հանգրված սուրբ ազատության:

Այնտեղ ես, որտեղ ազատությունն է,

Բայց և հենց Ինքդ Ազատությունն ես,

Որ չունի սկիզբ, ինչպես նաև վերջ,

Քանզի Քո գիրկն է այն ավազանը,

Որի շիթերից կենսավորվում են

Ճշմարտությունը, արդարությունը և իրավունքը,

Որի ցողերից կյանք են ստանում

Սիրո ծիլերը, հույսի լույսերը և Հաշտությունը,

Որը անխափան և անդավաճան

Առաջնորդում է հավերժի ճամփան:

Խորհուրդ Ծննդյան, Ծնունդ Սրբազան,

Բազում լույսերից, աղմուկից հեռու,

Իմ բանտախցի չոր պատերի մեջ

Քո Մսուրն է հար աչքերիս առջև,

Օրորոցը մեր Սուրբ Ազատության…

31.12.2025

01.01.2026

Երևան – Կենտրոն ՔԿՀ

Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Հալեպում մարտերը շարունակվում են. իշխանությունները լրացուցիչ ուժեր են ուղարկել քաղաք Իշխանության նպատակը ոչ թե սկզբունքային գործիչներին լռեցնելն է, այլ հանրային դիմադրությունը կանխելը Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. որոշ տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է Երևանում 15-ամյա տղան «ձախ նախաբազկի պատռված վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Հալեպում բախումների հետևանքով թռիչքները դադարեցվել են Թող Քրիստոսի լույսը միավորի մեզ չարի դեմ պայքարում. Լիդա Առուշանյան Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ հնարավոր զրույցի մասին Իրանում ցուցարարները գրավել են Աբդանան քաղաքը Ֆրանսիացի պաշտոնյաները հիշեցնում են Ադրբեջանում պահվող հայ պատանդների մասին՝ Սուրբ Ծննդյան օրը Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների հալածա​նքները` 1930-1941 թվականներին «Դուք հանուն ձեր կաշվի՝ ձեր նեղանձնական հետաքրքրություններին գերի մահկանացուներ եք»․ Սենոր Հասրաթյան «Նման կոչը վտանգավոր նախադեպ է»․ Սուրեն Սուրենյանց Հանգիստ նստի տեղդ ու սպասի քո պատասխան տալու ժամանակին. Իշխան Սաղաթելյանը՝ Խաչատուր Սուքիասյանին Հալեպում սիրիական զորքերի և քրդերի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ «Եկեղեցու նկատմամբ այս գործողությունները մեր ազգի գլխին են փորձանք բերելու»․ Արա Զոհրաբյան Որքան քաղաքացի է մասնակցել Փաշինյանի կազմակերպած «ուխտերթին» Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է․ կրակոցներ և հրետակոծություն՝ հայաբնակ թաղամասերի հարևանությամբ Առողջապահության վարչությունով հավաքվում ենք Կինո Ռոսիայի մոտ… . լրագրողը ձայնագրություն է հանրայնացրել Շաքարյան Կարեն, ընկերդ՝ Միքայել Արզումանյանն ո՞ւր ա։ Մարտունիդ ո՞ւր ա։ Ճարտարդ ո՞ւր ա, Շաքարյան։ Պապերիդ գերեզմանն ո՞ւր ա. Արամ Գևորգյան Իրանի արտաքին թշնամիները ճնշում են գործադրում ազգի վրա. Մասուդ Փեզեշքիան Այրվել է 44-օրա պшտերազմում զnհված Անդրանիկ Գևորգյանի տունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունվարի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունվարի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am