Կճոյանը թեմի փակ խմբում պարտադրում է վաղը չընթերցել Վեհափառ Հայրապետի ուղերձը․ 168.am

Նիկոլ Փաշինյանի հանցակից Նավասարդ Կճոյանը Արարատյան Հայրապետական թեմի քահանաների փակ խմբում պարտադրում է թեմի բոլոր եկեղեցիներում այսօրվա Ճրագալույցի Սուրբ Պատարագին կարդալ իր ուղերձ-քարոզը, իսկ վաղը՝ Սուրբծննդյան Բուն Պատարագին Վերհափառ Հայրապետի Սուրբծննդյան ուղերձի փոխարեն այլ քարոզներ ներկայացնել։

Ըստ կարգի` այսօրվա Ճրագալույցի Պատարագին հոգևորականները իրենց քարոզն են կարդում, մինչդեռ վաղը` Սուրբծննդյան Պատարագին Հայոց բոլոր եկեղեցիներում կարդացվում է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը։

Սակայն պարզվում է` Նավասարդ Կճոյանը թեմի փակ խմբում հակաեկեղեցական ցուցումներ է տարածում։

168.am-ի ձեռքի տակ է հայտնվել Viber հավելվածում Արարատյան Հայրապետական թեմի փակ խմբում տարածված հրահանգը, որով Նավասարդ Կճոյանն իր թեմի քահանաներին պատվիրում էր այսօր կարդալ իր ուղերձը, իսկ վաղը` յուրաքանչյուրն իրենը։

«Ուշադրություն, ուշադրություն՝ Հունվարի 5-ի Ճրագալույցի պատարագին պետք է ընթերցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը (որը ուղարկվում է), իսկ Հունվարի 6-ին պատարագիչ քահանաները թող ունենան պատրաստի քարոզ և ընթերցեն իրենց քարոզը, եթե այլ ցուցումներ չլինեն»,-ասված է տարածված շրջաբերականում։

Սա փորձ է ուղիղ կերպով խոչընդոտել Հայոց Հայրապետի ուղերձի ընթերցումն ու տարածումը Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում, ինչը ոտնահարում է նաև հավատացյալ ժողովրդի իրավունքները։ Այսպիսի ցուցումը հակասում է Հայ եկեղեցու կարգ ու կանոնին, ինչպես նաև բազմադարյա ավանդույթին, ուստի անպայման պետք է իր հետևանքներն ունենա։

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ հնարավոր զրույցի մասին Իրանում ցուցարարները գրավել են Աբդանան քաղաքը Ֆրանսիացի պաշտոնյաները հիշեցնում են Ադրբեջանում պահվող հայ պատանդների մասին՝ Սուրբ Ծննդյան օրը Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների հալածա​նքները` 1930-1941 թվականներին «Դուք հանուն ձեր կաշվի՝ ձեր նեղանձնական հետաքրքրություններին գերի մահկանացուներ եք»․ Սենոր Հասրաթյան «Նման կոչը վտանգավոր նախադեպ է»․ Սուրեն Սուրենյանց Հանգիստ նստի տեղդ ու սպասի քո պատասխան տալու ժամանակին. Իշխան Սաղաթելյանը՝ Խաչատուր Սուքիասյանին Հալեպում սիրիական զորքերի և քրդերի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ «Եկեղեցու նկատմամբ այս գործողությունները մեր ազգի գլխին են փորձանք բերելու»․ Արա Զոհրաբյան Որքան քաղաքացի է մասնակցել Փաշինյանի կազմակերպած «ուխտերթին» Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է․ կրակոցներ և հրետակոծություն՝ հայաբնակ թաղամասերի հարևանությամբ Առողջապահության վարչությունով հավաքվում ենք Կինո Ռոսիայի մոտ… . լրագրողը ձայնագրություն է հանրայնացրել Շաքարյան Կարեն, ընկերդ՝ Միքայել Արզումանյանն ո՞ւր ա։ Մարտունիդ ո՞ւր ա։ Ճարտարդ ո՞ւր ա, Շաքարյան։ Պապերիդ գերեզմանն ո՞ւր ա. Արամ Գևորգյան Իրանի արտաքին թշնամիները ճնշում են գործադրում ազգի վրա. Մասուդ Փեզեշքիան Այրվել է 44-օրա պшտերազմում զnհված Անդրանիկ Գևորգյանի տունը Չապահովագրված և անառողջ համակարգ Քանի՞ մարդ է ընկնելու, վնասվելու, մինչև օրերը տաքանան, Երևանի փողոցների մայթերի ձյունը հալվի․ Ոսկան Սարգսյան Եզրաս արքեպիսկոպոսը՝ իշխանությունների հրապարակած «փաստաթղթի» մասին Մոլորյալ քաղաքացիների թիվը էականորեն պակասել է, այդ մասին է հուշում Փաշինյանի «ուխտերթը»․ Իգնատյան Հալեպի հայաշատ հատվածում բախումների են. Սուրբ Ծննդյան հաջորդող մեռելոցը չեղյալ է հայտարարվել Միակ «դրականը», որն արձանագրվել է 2018-ից հետո Հալեպում շարունակվում են բախումները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով պաշտպանները կդիմեն միջազգային դատարան Գիշերը մոլորակների արեգակնային շքերթ է սպասվում, որը հաջորդ անգամ տեղի կունենա 23-րդ դարում Ով է պատասխանատու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունվարի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am