Ինչպե՞ս և քանի՞ հոգով են քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի հոր վրա կրակոցներ արձակել
Հունվարի 2-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել էր քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի հայրը: Այս մասին հայտնել էր Shamshyan.com-ը
Օրեր առաջ դեկտեմբերի 31-ին, կրակոցներ էին հնչել Երևանի Կոմիտասի 44 շենքի բակում, կա վիրավոր, հայտնել էր Armlur-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնչել էր 12 կրակոց, որից 9-ը կպել էր ավտոմեքենային, 3-ն էլ՝ Ռ․ Ստեփանյանի հորը, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։
Ինքը՝ Ռուստամ Ստեփանյանը, մեկ այլ քրեական հեղինակության Ֆազ մականունով Սերգեյ Գրիգորյանի սպանության մեղադրանքով կալանքի տակ է ԱԱԾ մեկուսարանում։
168.am-ի տիրապետության տակ հայտնվել է տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մարդասպանը իրականացնում ու ավարտին հասցնում հանցագործությունը։
