Չինաստանը դատապարտել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը
Չինաստանը դատապարտել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է հանդես գա միջազգային ոստիկանության դերում։
Դիվանագետի խոսքով` որևէ երկիր չի կարող հավակնել միջազգային դատավորի դերին: Վան Ին հստակեցրել է, որ զարգացող միջազգային իրադրությունն ավելի ու ավելի բարդ և անկայուն է դառնում, այնինչ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է լիովին պաշտպանված լինեն միջազգային իրավունքով: «Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս միջազգային հարաբերություններում ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի դեմ և դեմ ենք մի երկրի կամքը մյուսին պարտադրելուն»,-ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
