Հավաքեք համարձակություն և ազնվորեն պատասխանեք այս հարցին

Ըստ էության, աշխարհում մնացել են ընդամենը երկու պետություն, որոնց նավթային պաշարներն այս կամ այն կերպ դուրս են ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ Մեծ Բրիտանիայի վերահսկողությունից։ Դրանք են Ռուսաստանը և Իրանը։ Տիրանալով Վենեսուելայի նավթին և փաստացի վերահսկելով Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի նավթային ռեսուրսները՝ կոլեկտիվ Արևմուտքը ստանում է հնարավորություն՝ հանգիստ, առանց առանձնակի ջանքերի, կամ կտրուկ իջեցնել, կամ բարձրացնել համաշխարհային նավթի գները՝ արդեն առանց ռուսների կամ իրանցիների հետ հաշվի նստելու։ Սակայն այստեղ կա չափազանց կարևոր մի նրբություն։ Մնացած բոլոր ռազմավարական ռեսուրսները՝ գազը, հազվագյուտ մետաղները, ջրային պաշարները և այլն, առայժմ «կախված» են ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի հաշվեկշռից։ Հենց այդ պատճառով ԱՄՆ-ի հաջորդ քայլը տրամաբանական կերպով դառնում է Իրանի ապակայունացումը՝ նրա գազային և նավթային պաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատելու հեռանկարով, ինչպես նաև լայնածավալ ռազմա-տնտեսական էքսպանսիան Կենտրոնական Ասիայի երկրներում։ Այս համատեքստում բոլորովին այլ գույներով է երևում TRIPP-ը, կամ այլ կերպ ասած՝ «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի ինքնիշխանության կորստի հաշվին պետք է ապահովի Արևմուտք–Արևելք լոգիստիկ կապը նոր քաղաքական-տնտեսական իրականության մեջ։ Իրավիճակը ավելի է ծանրանում նաև նրանով, որ Հայաստանի մասնատումը՝ իբր «խաղաղության», «կոմունիկացիաների բացման» և «տնտեսական դիվերսիֆիկացիայի» քողի տակ, լիովին համապատասխանում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին՝ Հայաստանի տարածքում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ձևավորելու տեսանկյունից։ Իսկ հիմա՝ առանց պատրանքների և քարոզչական մշուշի։ Պարզապես պատասխանեք․ Թուրքիայից և Ադրբեջանից բացի՝ ում է խիստ ձեռնտու Հայաստանի ապամոնտաժումը վերջին իրադարձությունների լույսի ներքո։ Հավաքեք համարձակություն և ազնվորեն պատասխանեք այս հարցին։


Արման Աբովյան

 

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Որքան քաղաքացի է մասնակցել Փաշինյանի կազմակերպած «ուխտերթին» Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է․ կրակոցներ և հրետակոծություն՝ հայաբնակ թաղամասերի հարևանությամբ Առողջապահության վարչությունով հավաքվում ենք Կինո Ռոսիայի մոտ… . լրագրողը ձայնագրություն է հանրայնացրել Շաքարյան Կարեն, ընկերդ՝ Միքայել Արզումանյանն ո՞ւր ա։ Մարտունիդ ո՞ւր ա։ Ճարտարդ ո՞ւր ա, Շաքարյան։ Պապերիդ գերեզմանն ո՞ւր ա. Արամ Գևորգյան Իրանի արտաքին թշնամիները ճնշում են գործադրում ազգի վրա. Մասուդ Փեզեշքիան Այրվել է 44-օրա պшտերազմում զnհված Անդրանիկ Գևորգյանի տունը Չապահովագրված և անառողջ համակարգ Քանի՞ մարդ է ընկնելու, վնասվելու, մինչև օրերը տաքանան, Երևանի փողոցների մայթերի ձյունը հալվի․ Ոսկան Սարգսյան Եզրաս արքեպիսկոպոսը՝ իշխանությունների հրապարակած «փաստաթղթի» մասին Մոլորյալ քաղաքացիների թիվը էականորեն պակասել է, այդ մասին է հուշում Փաշինյանի «ուխտերթը»․ Իգնատյան Հալեպի հայաշատ հատվածում բախումների են. Սուրբ Ծննդյան հաջորդող մեռելոցը չեղյալ է հայտարարվել Միակ «դրականը», որն արձանագրվել է 2018-ից հետո Հալեպում շարունակվում են բախումները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով պաշտպանները կդիմեն միջազգային դատարան Գիշերը մոլորակների արեգակնային շքերթ է սպասվում, որը հաջորդ անգամ տեղի կունենա 23-րդ դարում Ով է պատասխանատու 1005 տարի առաջ այս օրը գրվեց Հայոց պատմության ամենասև էջերից մեկը Արամ Ա կաթողիկոսը Սուրբծննդյան ուղերձում իր աջակցությունն ու ողջույնները փոխանցեց նաև Գարեգին Բ-ին՝ մաղթելով երկար գահակալություն (Տեսանյութ) ՔՊ-ում և ՔԿ-ում դժգոհ են Աննա Վարդապետյանից. քննչական-դատախազություն հակամարտությունը սրվում է Իրանում բnղոքի ցույցերի մասնակիցների թիվը գնալով նվազում է, իսկ անկարգnւթյունների դեպքերը երեք անգամ կրճատվել են․ լրատվամիջոց «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի ընդգրկվել թիմի հայտացուցակում Բրազիլական ընտանիքն աշխարհին ցույց է տվել՝ ինչպես կարելի է վերականգնել բնությունը Երկիր մոլորակի ամենամահաբեր, ամենասարսափելի զինված ուժերն ունենք․ Թրամփ Սա էլ կանցնի, իսկ Եկեղեցին կշարունակի իր առաքելությունը օտար մարմինները արտավիժելուց հետո․ Սրբազան Պաշտպանելու ենք Եկեղեցու ազատությունը բացառապես օրենքի շրջանակներում և միջազգային իրավական հարթակներում․ Ռոբերտ Ամստերդամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունվարի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am