Ինչու Թրամփը չի օգնում Մաչադոյին․ WP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին օգնել դառնալ նախագահ, քանի որ նա հրաժարվել է Նոբելյան խաղաղության մրցանակը նրան զիջել, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Թերթի աղբյուրներից մեկի համաձայն՝ Մաչադոյի՝ մրցանակը ընդունելու որոշումը Թրամփի աչքում նրա «ամենամեծ մեղքն» էր։
