Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Գրաբովսկոյե բնակավայրը
Ռուսական զորքը Սումիի մարզում վերահսկողության տակ է վերցրել Գրաբովսկոյե բնակավայրը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» զորախմբավորումն ամեն օր առաջ է շարժվում՝ անվտանգության գոտի ստեղծելով Սումիի և Խարկովի շրջաններում»,- ասված է հաղորդագրությունում։
