Ֆինլանդիան և Նորվեգիան իրենց աջակցությունն են հայտնել Դանիայինդիայի
Դանիայի Թագավորության մասը համարվող Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո Ֆինլանդիան և Նորվեգիան իրենց աջակցությունն են հայտնել դանիական կողմին։
Մասնավորապես, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն Х-ի իր էջում գրել է․ «Գրենլանդիան Դանիայի թագավորության անբաժանելի մասն է։ Նորվեգիան իր լիակատար համերաշխությունն է հայտնում Թագավորությանը»։
Իսկ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող որոշում կայացրել Գրենլանդիայի և Դանիայի փոխարեն։
«Մեր սկանդինավյան բարեկամ երկիր Դանիան և վարչապետի գրասենյակը ունեն մեր լիակատար աջակցությունը», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նա Х-ի իր էջում։
Ավելի վաղ ամերիկյան կողմի հայտարարություններին անդրադարձել էր նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ հիշեցնելով, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է ու կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։Հունվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան կողմի հավակնությունների մասին՝ նշելով, թե կղզին ԱՄՆ-ին պետք է անվտանգության նկատառումներից ելնելով։
2025 թվականի դեկտեմբերի վերջին Թրամփը նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի, ինչը խստորեն դատապարտվել է Դանիայի կողմից։
Ե՛վ Գրենլանդիան, և՛ Դանիան, որը ՆԱՏՕ-ի կազմում ԱՄՆ-ի դաշնակիցն է, կտրականապես դեմ են այդ գաղափարին։
