Փաշինյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնում է համախմբող ՔԱՂԱՔԱԿԱՆ գործոն․ Պասկևիչյան

Լրագրող-հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այն, ինչ արեց ՆՓ-ն Սուրբ ծննդյան տոնի նախօրեին, իրենց բարբառով՝ կոչվում է ինստիտուցիոնալ։
Թեեւ չեմ եղել կուլիսներում (փառք Աստծո, որ չեմ եղել), բայց կարող եմ ճշգրիտ նկարագրել դեպքերի ընթացքը։ Դեկտեմբերի 18-ից հետո 10 տիրադավներն ուղղակի կամ անուղղակի ուղերձով հասկացրել են ՆՓ-ին, որ իրենք այլեւս անկարող են որեւէ բան անելու։
Աջակից ժողովուրդ չկա, ուժայինները ծույլ են եւ բավարար չափով փութաջան չեն…
Այսինքն՝ այդ 10-ը գրեթե ուլիմատիվ կերպով ՆՓ-ին ստիպել են անձամբ՝ որպես պետության առաջին դեմք, ներգրավվել եկեղեցին քանդելու գործում։
Ամենավերին շրջապատում կա՛մ չկան իրավիճակը սթափ գնահատող մարդիկ, կա՛մ կան, բայց վախենում են շեֆի անկանոն վարքից, կա՛մ կան ու հնազանդ աշխատում են շեֆի դեմ։ Փաստաթղթի ի հայտ գալն այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ։
Այս փաստաթղթով ՆՓ-ն, գուցե չգիտակցելով՝ տվել է ընտրապայքարի մեկնարկը, որն ի վնաս իրեն է եւ իր քաղաքական ուժի, որովհետեւ այն միանգամայն լեգիտիմորեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնում է համախմբող ՔԱՂԱՔԱԿԱՆ գործոն։
Ուրեմն՝ ի՞նչ պետք է անել.
ա) ավելի ամուր ու հաստատուն լինել ՀԱՍԵ-ի մեջ, ոչ թե կողքին, այլ՝ մեջ,
բ) առնվազն եկեղեցու իրավունքների պաշտպանության հարցում հասնել քաղաքական եւ հասարակական կուռ կոնսոլիդացիայի,
գ) դիմել ՀՀ Սահմանադրական դատարան վիճարկելու անօրեն փաստաթղթում վարչապետի դրած ստորագրության սահմանադրականությունը։
Ես այսօր ուրախ եմ առավել, քան երբեւէ, որովհետեւ ՆՓ-ն դեպի հունիսյան ընտրություներ տանող ճանապարհին արել է ճակատագրական սխալ քայլ։ Այս իշխանության հեռացումը լինելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համակարգված պաշտպանությամբ։
P.S.
Մի հատ էլ ձեռի հետ կարելի է հարցնել ՆՓ-ի մոտ նախագահ աշխատող ՎԽ-ի կարծիքը, մեկ էլ տեսար կարծիք ունեցավ»,- գրել է նա։

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Ով է պատասխանատու 1005 տարի առաջ այս օրը գրվեց Հայոց պատմության ամենասև էջերից մեկը Արամ Ա կաթողիկոսը Սուրբծննդյան ուղերձում իր աջակցությունն ու ողջույնները փոխանցեց նաև Գարեգին Բ-ին՝ մաղթելով երկար գահակալություն (Տեսանյութ) ՔՊ-ում և ՔԿ-ում դժգոհ են Աննա Վարդապետյանից. քննչական-դատախազություն հակամարտությունը սրվում է Իրանում բnղոքի ցույցերի մասնակիցների թիվը գնալով նվազում է, իսկ անկարգnւթյունների դեպքերը երեք անգամ կրճատվել են․ լրատվամիջոց «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի ընդգրկվել թիմի հայտացուցակում Բրազիլական ընտանիքն աշխարհին ցույց է տվել՝ ինչպես կարելի է վերականգնել բնությունը Երկիր մոլորակի ամենամահաբեր, ամենասարսափելի զինված ուժերն ունենք․ Թրամփ Սա էլ կանցնի, իսկ Եկեղեցին կշարունակի իր առաքելությունը օտար մարմինները արտավիժելուց հետո․ Սրբազան Պաշտպանելու ենք Եկեղեցու ազատությունը բացառապես օրենքի շրջանակներում և միջազգային իրավական հարթակներում․ Ռոբերտ Ամստերդամ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփին հանձնել իր Նոբելյան խաղաղության մրցանակը Ֆիլիպիններում Մայոն հրաբխի վտանգավորության մակարդակը բարձրացրել են երրորդի «Դուք մենակ եք, մենակ եք, մենակ եք». Ալեքսան Ալեքսանյանը՝ Փաշինյանի «ուղտերթի» մասին Ռուբեն Վարդանյանի՝ Սուրբ Ծննդյան շնորհավորանքը Բաքվի բանտից Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակ Դիվերսիայի հետևանքով Բեռլինում շուրջ 26 հազար բնակարան մնացել է առանց էլեկտրաէներգիայի 44-օրյա պատերազմում զոհված հերոսի տունը հրդեհվել է․ 3 անչափահաս երեխաները օգնության կարիք ունեն Աննա Հակոբյանն էլ պայքարում է իր Lexus-ը պահպանելու համար Էս գլխարկով Անգլիայի էլիտայի կանայք գնում են ձիարշավարան․ Շպռոտը՝ Աննա Հակոբյանի գլխարկի մասին Ինչ արժեն Աննա Հակոբյանի այսօրվա կրած զարդերը Ալիևը խոստովանել է, որ մտադիր էր ռազմական միջոցներով բացել միջանցքը․ Կարեն Իգիթյան Մադուրոյի ձերբակալման ժամանակ մոտ 200 ամերիկացի զինվորականներ են մտել Վենեսուելայի մայրաքաղաք․ Պենտագոն Չապահովագրված և անառողջ համակարգ Զելենսկին ժամանել է Փարիզ՝ «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին մասնակցելու համար ԵՄ-ն չի ճանաչում Վենեսուելայի գործող նախագահի լեգիտիմությունը, ինչպես չի ճանաչել Նիկոլաս Մադուրոյինը. Եվրահանձնաժողով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունվարի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am