Կուբայում սուգ է հայտարարվել Մադուրոյի պաշտպանության ժամանակ 32 կուբացու զոհվելու առնչությամբ

Վենեսուելայում ամերիկյան ուժերի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողությունների ժամանակ սպանվել է Կուբայի 32 քաղաքացի։ Այս մասին հայտնել է Կուբայի կառավարությունը։

«ԱՄՆ կառավարության կողմից նախապատրաստված հանցավոր հարձակման հետևանքով․․․ մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 32 կուբացի, որոնք հարավամերիկյան երկրի գործընկերների խնդրանքով իրենց առաքելությունն էին կատարում Հեղափոխական զինված ուժերի և Ներքին գործերի նախարարության անունից»,- ասվում է Կուբայի կառավարության «Ֆեյսբուք»-ի էջում արված գրառման մեջ։

Կառավարության որոշմամբ՝ Կուբայում հունվարի 5-ին և 6-ին սգո օրեր են հռչակվել՝ ի հիշատակ զոհվածների։

Կուբայի նախագահ Միգել Դիաս Քանելը X-ի գրառման մեջ դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները՝ անվանելով դրանք «պետական ահաբեկչություն Վենեսուելայի քաջ ժողովրդի և մեր Ամերիկայի դեմ»։

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 2-ի գիշերը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Նրանց տեղափոխել են ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ զույգը կանգնելու է դատարանի առաջ թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման, զենքի ապօրինի պահման մեղադրանքներով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Ով է պատասխանատու 1005 տարի առաջ այս օրը գրվեց Հայոց պատմության ամենասև էջերից մեկը Արամ Ա կաթողիկոսը Սուրբծննդյան ուղերձում իր աջակցությունն ու ողջույնները փոխանցեց նաև Գարեգին Բ-ին՝ մաղթելով երկար գահակալություն (Տեսանյութ) ՔՊ-ում և ՔԿ-ում դժգոհ են Աննա Վարդապետյանից. քննչական-դատախազություն հակամարտությունը սրվում է Իրանում բnղոքի ցույցերի մասնակիցների թիվը գնալով նվազում է, իսկ անկարգnւթյունների դեպքերը երեք անգամ կրճատվել են․ լրատվամիջոց «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի ընդգրկվել թիմի հայտացուցակում Բրազիլական ընտանիքն աշխարհին ցույց է տվել՝ ինչպես կարելի է վերականգնել բնությունը Երկիր մոլորակի ամենամահաբեր, ամենասարսափելի զինված ուժերն ունենք․ Թրամփ Սա էլ կանցնի, իսկ Եկեղեցին կշարունակի իր առաքելությունը օտար մարմինները արտավիժելուց հետո․ Սրբազան Պաշտպանելու ենք Եկեղեցու ազատությունը բացառապես օրենքի շրջանակներում և միջազգային իրավական հարթակներում․ Ռոբերտ Ամստերդամ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփին հանձնել իր Նոբելյան խաղաղության մրցանակը Ֆիլիպիններում Մայոն հրաբխի վտանգավորության մակարդակը բարձրացրել են երրորդի «Դուք մենակ եք, մենակ եք, մենակ եք». Ալեքսան Ալեքսանյանը՝ Փաշինյանի «ուղտերթի» մասին Ռուբեն Վարդանյանի՝ Սուրբ Ծննդյան շնորհավորանքը Բաքվի բանտից Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակ Դիվերսիայի հետևանքով Բեռլինում շուրջ 26 հազար բնակարան մնացել է առանց էլեկտրաէներգիայի 44-օրյա պատերազմում զոհված հերոսի տունը հրդեհվել է․ 3 անչափահաս երեխաները օգնության կարիք ունեն Աննա Հակոբյանն էլ պայքարում է իր Lexus-ը պահպանելու համար Էս գլխարկով Անգլիայի էլիտայի կանայք գնում են ձիարշավարան․ Շպռոտը՝ Աննա Հակոբյանի գլխարկի մասին Ինչ արժեն Աննա Հակոբյանի այսօրվա կրած զարդերը Ալիևը խոստովանել է, որ մտադիր էր ռազմական միջոցներով բացել միջանցքը․ Կարեն Իգիթյան Մադուրոյի ձերբակալման ժամանակ մոտ 200 ամերիկացի զինվորականներ են մտել Վենեսուելայի մայրաքաղաք․ Պենտագոն Չապահովագրված և անառողջ համակարգ Զելենսկին ժամանել է Փարիզ՝ «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին մասնակցելու համար ԵՄ-ն չի ճանաչում Վենեսուելայի գործող նախագահի լեգիտիմությունը, ինչպես չի ճանաչել Նիկոլաս Մադուրոյինը. Եվրահանձնաժողով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունվարի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am