10 չեպիսկոպոսները ստորագրել են մի թղթի տակ, որով փաստում են ՀԱԵ «մարդահաստատ» լինելը․ Հովհաննիսյան
Ես չգիտեմ, արդյո՞ք 10 Չ՚եպիսկոպոսները կարդացե՞լ են, թե ինչի տակ են ստորագրում, եթե չեն կարդացել և ստորագրել են, ուրեմն ստրուկ են,ուրեմն վատ է, եթե կարդացել են՝ ուրեմն շատ ավելի վատ, որովհետև փաստը մնում է փաստ, որ էս մարդիկ ստորագրել են մի թղթի տակ, որով փաստում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «մարդահաստատ» լինելը, այսինքն՝ ՀԱՍԵ 10 եպիսկոպոս, ոչ միայն ուրանում են եկեղեցին և Վեհափառին, այլ նաև՝ ՆՐԱ ՔՐԻՍՏՈՍԱՀԱՍՏԱՏ լինելը։ Այս մասին հայտարարել է հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը։
«Հետևաբար դառնում են նոր աղանդի հիմադիր, կամ՝ հետևորդ։ Ո՛չ Սբ. Թադեոսն ու Բարդուղիմեոսը, ո՛չ Սբ. Գրիգոր Լուսավորիչը, և ոչ էլ Տրդատ Գ թագավորը, ՉԵՆ հիմնել ՀԱՍԵ-ին։ Այն ՔՐԻՍՏՈՍԱՀԱՍՏԱՏ է, ՍՈՒՐԲ, և ՈՉ մարդահիմն։
Սա աստվածաբանական սխալ է նաև, հետևաբար կա դավանաբանական ուրացություն»,- գրել է նա։
