9 քաղաքացի հոսպիտալացվել է․ խոշոր վթար` Վայոց Ձորում
Հունվարի 3-ին, խոշոր վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում․ հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գարեգին Բ-ի վարած «Jeep Cherokee» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Դ-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկն էլ ճանապարհի մերկասառույցն է եղել․ սպասարկող ընկերությունն այն աղ ու ավազով մշակած չի եղել։
