Թրամփի ասուլիսը խոսում է այն մասին, որ լկտիությունն ու ամբարտավանությունը դարձել է միջազգային իրավունքի նորմ. Բալասանյան
Թրամփի երեկվա մամուլի ասուլիսը խոսում է այն մասին, որ լկտիությունն ու ամբարտավանությունը դարձել է միջազգային իրավունքի նորմ։ Եթե Կոլումբիայի նախագահին խորհուրդ է տալիս մտածել "սեփական հետույքի" մասին, իսկ Կուբայի հետ կապված որոշել է, որ այն կառավարում են "ծեր" մարդիկ (ասա քեզ հայելու մեջ նայել ես այ "ջիգիթ"?), ապա ինչ կլինի մեր վիճակը, եթե փորձենք դեմ լինել Իրանի նկատմամբ վրեժ լուծելու նրա գաղափարին, բայց լոգիստիկ փաթեթավորմամբ, գրում է քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն իր ֆեյսբուքյան էջում:
«Ուշադիր նայեք Մոդուրոյին։ Շատ ուշադիր։ Ընդամենը մի քանի օր առաջ հեռախոսով Թրամփը նրան դիմել էր "պարոն նախագահ Մադուրո" և Մադուրոյի ինքնասիրությունը շոյվել էր։ Հիշեք, թե Թրամփը ինչպես էր "ջերմորեն" արտահայտվում Ալիևի և նրա հայրենակցի մասին, որին շատ շուտ մոռացել էր»,-գրել է Բալասանյանը:
