Ստրուկը հարմար է իշխանություն պահելու, բայց ոչ պետություն կայացնելու համար

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

Յուրաքանչյուր ժողովուրդ կհպարտանար, եթե ունենար Խաչիկ Գալստյանի նման մտավորական, Դավիթ Համբարձումյանի նման համայնքապետ, Միքայել, Արշակ, Բագրատ սրբազանների նման հոգևորականներ, Աշոտ Մինասյանի նման հայրենիքի պահապան: Յուրաքանչյուր իշխանություն կխնդրեր, որ այս մարդիկ որևէ դեր ստանձնեին երկրում` պաշտոն զբաղեցնեին, սերունդ կրթեին, հոգևոր արժեքներ փոխանցեին հասարակությանը: Նրանց կընդգրկեին տարբեր հանձնաժողովներում ու խորհուրդներում, կառաջարկեին դասավանդել համալսարաններում, պարգևներ ու կոչումներ կշնորհեին, կգնահատեին նրանց վաստակը, գիտելիքները, հայրենասիրությունը: Իսկ ՔՊ-ական իշխանությունը նրանց բանտ է նստեցրել ու զրկել հասարակությանը նրանց հետ շփվելու, իրենց էլ որևէ գործով զբաղվելու հնարավորությունից:

ՔՊ- և նրա առաջնորդի ընտրությունը Տավրոս Սափեյանի նման համայնքապետն է, որը նորմալ երկրում երբեք համայնքապետ չէր դառնա, իսկ Մայր Աթոտի գրոհից հետո բանտում կլիներ` Դավիթ Համբարձումյանի փոխարեն, կամ գոնե հեռացված կլիներ պաշտոնից: Կամ Վանաձորի քաղաքապետ Ական է` իր կրիմինալ անցյալով: Կամ` Դիլիջանի արու քաղաքապետն է:

ՔՊ-ի ընտրությունը Նավասարդ Կճոյանն ու Վազգեն Միրզախանյանն են, Վայոց ձորի թեմի բիզնեսմեն առաջնորդը, կամ Արցախի թեմի ուրացող ու վախկոտ առաջնորդը:

ՔՊ-ի սրտի մտավորականները Օպերայի Դուրգարյաններն են, Տիկնիկայինի Բաբայանները, նախարարի ձեռքը համբուրող 97-ամյա Չեքիջյանը, Հանրային խորհուրդը ոչնչացրած Մատենադարանի տնօրեն Խզմալյանը, այլ ոչ թե Գուրգեն Խանջյանը, Խաչիկ Մանուկյանը, Լևոն Ջավախյանն ու Դավիթ Ամալյանը...

Ամեն ազգի, հատկապես հայերիս համար, ամենակարևոր հարստությունը մարդկային ռեսուրսն է, որը կրթում է, բարձրացնում ազգին, մտավոր ու նյութական արժեքներ ստեղծում, նոր գաղափարներ գեներացնում, խենթ ու առաջադեմ նախագծեր առաջ տանում:

Ստրուկների, հոգով անազատների, բոլոր իշխանությունների առաջ պառկողների միջոցով հնարավոր չէ լավ երկիր կառուցել, բարեկեցություն ու անվտանգություն ապահովել: Ստրուկը հարմար է իշխանություն պահելու, բայց ոչ պետություն կայացնելու համար:

դիտվել է 496 անգամ
Լրահոս
Փաշինյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնում է համախմբող ՔԱՂԱՔԱԿԱՆ գործոն․ Պասկևիչյան Ամոթ ձեզ՝ Սուրբ Հայ Առաքելական Եկեղեցին և ամբողջ ազգը դավաճանելու համար․ նամակ՝ տիրադավ Տերտերյանին #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Փաշինյանին գցել են ծուղակը․ ի՞նչ է սպասվում վաղը․ Հայկ Նահապետյան (video) Դեպի ազատագրում և հաղթանակ. Բագրատ և Արշակ Սրբազանների նամակը կալանավայրից Քեզ բարենորոգիր, մեղքերի մեջ թաղված ես․ իրավապաշտպանը՝ Փաշինյանին Սույնով պաշտոնապես հաստատվեց, որ Եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է․ փաստաբան Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ 6-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Տուրիստական ընկերությունների գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 53 մլն դրամի վնաս Վարչապետի կեցավայրում մեկնարկեց գործընթաց, եւ որպես վարչապետ ստորագրեց փաստաթուղթ, որն անելու որեւէ լիազորություն ՉՈՒՆԻ՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ ՀՀ օրենքներով. Գոհար Մելոյան Կուբայում սուգ է հայտարարվել Մադուրոյի պաշտպանության ժամանակ 32 կուբացու զոհվելու առնչությամբ «ՀայաՔվեն» վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը Ամբողջ 2025 թվականը եղավ hալածանքների և փորձությունների ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան. Սրբազանների ուղերձը՝ կալանավայրից Թրամփը չի բացառել Կոլումբիայում ևս գործողություն իրականացնելու հնարավորությունը Վեհափառը մի անելիք ունի և դա ոչ թե հրաժարական տալն է, այլ սրանց պատժելը Փաշինյանի վարչակազմը կործանում է Հայաստանի ժողովրդավարությունը և թիրախավnրում Հայ Առաքելական Եկեղեցին. Ռոբերտ Ամստերդամ Ես ամաչում եմ այս տեսարանի համար, արդեն պարզ է, թե ինչպիսի պայմաններում են ստորագրում այդ հուդայագիրը. Տեր Զարեհ քահանա Աշուրյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենան և գազի լիցքավորման ապարատը. տուժածներ չկան Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի հետ կարող է ավելի վատ բան պատահել, քան Մադուրոյի հետ եղավ․ Թրամփ Հետաքրքիր է՝ խեղճուկրակ 10 «եպիսկոպոսների» նկատմամբ ամորձատման որ տարբերակն է կիրառվել. քաղաքագետ Տասը «տիրադավերը» հայտարարեցին կազմակերպված հանցախմբի ստեղծման մասին․ Լևոն Զուրաբյան 10 չեպիսկոպոսները ստորագրել են մի թղթի տակ, որով փաստում են ՀԱԵ «մարդահաստատ» լինելը․ Հովհաննիսյան Վեհափառ Հայրապետը, հանուն տիրադավերի հոգու փրկության, իր անձն է հարվածի տակ դնում․ քաղաքագետ Տիրադավների կերպարն ու կեցվածքն արագացրեցին հանրության` Եկեղեցու շուրջ համախմբվելու գործընթացը Եկեղեցու իբր բարենորոգման արարը կարելի է գնահատել որպես սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am