Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 40 մարդ
«Նյու Յորք Թայմս»-ի հայտարարության համաձայն՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ուղղված ԱՄՆ ռազմական գործողության ընթացքում զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և զինվորներ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ուժերը շաբաթ առավոտյան գերի են վերցրել Վենեսուելայի նախագահ Մադուրոյին և նրա կնոջը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կղեկավարի Վենեսուելան մինչև «անվտանգ, պատշաճ և արդարացի անցումային շրջանի» ապահովումը։
