Ինչ իրավիճակ է Վենեսուելայում

Իրավիճակը ժամերի ու րոպեների հաշվարկով շարունակում է կտրուկ զարգացումներ ունենալ Վենեսուելայում։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները ավիահարվածներ է հասցրել Լատինա-Ամերիկյան այդ երկրի մի շարք օբյեկտների եւ կարողացել գերեվարել նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը, համաշխարհային մամուլի ուշադրությունը կենտրոնացավ այդ երկրում ծավալվող զարգացումների վրա։ Հայտնի է, որ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը գտնվում է ապահով վիճակում։ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն էլ հայտարարել է, որ Մադուրոն կկանգնի դատարանի առաջ։ Սպասվում է, որ Երեւանի ժամանակով ժամը 20-ին նախագահ Թրամփը կհայտնի իր կեցվածքը տեղի ունեցողի վերաբերյալ։


Ռուսաստանում էլ հայտարարել են, որ Լատինական Ամերիկան պետք է շարունակի լինել խաղաղության գոտի եւ իր համերաշխությունն է հայտնել վենեսուելացի ժողովրդին։ Զուգահեռաբար, կան տեղեկություններ, որ հարվածների հետեւանքով զոհվել են թե պաշտոնյաներ, թե խաղաղ բնակիչներ։ Կարակասի բնակիչները հերթ են կանգնել սուպերմարկետներում եւ դեղատներում՝ ուտելիքի եւ դեղորայքի պաշար հավաքելու համար։ Վենեսուելայի իշխանությունները նախ հայտարարել են, որ Մադուրոյի եւ նրա կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկացված չեն, եւ ապա նաեւ հայտարարել են, որ կարիք չկա խուճապի մատնվել եւ անարխիա ստեղծել երկրում։ Մայրաքաղաք Կարակասի մոտ գտնվող Լա Վիկտորիա եւ Պուերտո Կաբելյո քաղաքներում իրավիճակը հանդարտ է։ Ամերիկյան դաշնային օրենսդիր մարմնում սկսել են հնչել քննադատություններ Թրամփի՝ Վենեսուելայում իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ։ 

 

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Վրաստանից ՀՀ ճանապարհին 5 կիլոմետրանոց խցանում է առաջացել Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ուղերձը Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրության փորձաքննության եզրակացությունը երրորդ անձանց տրամադրելու դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել Նիկոլ Փաշինյանն ու տիրադավ 10 հոգևորականները հայտարարություն են ստորագրել Արամային Թախմազյանը, հագնելով քահանայական հագուստը, խանգարում է Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել․ Արա Զոհրաբյան Լույս չի լինելու Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» հորը սպանողները հայտնի են. ի՞նչ են պլանավորում իրավապահները. Արմլուր «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել Ջերմաստիճանը կբարձրանա 16-20 աստիճանով Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի բնակարանը Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ 51-ամյա վարորդը «Վիլիս»-ով կողաշրջված հայտնվել է ձնակույտերի մեջ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 145 ավտոմեքենա Տեղին կլիներ՝ ընդդիմադիր ուժերը համատեղ նամակով դիմեն Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը Իրանը կարող է մնալ պատժամիջոցների թիրախ, բայց ոչ այն ուղղությունը, որտեղ Թրամփը կգնա ռազմական արշավի Քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Հռոմի պապին փրկել հայ գերիներին Ափնա գյուղում գործող գազալցակայանում լիցքավորվելիս ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Տիգրան Աբրահամյանը հիվանդանոցում այցելել է Միքայել Սրբազանին Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ. Ալիև Եկեք վերջապես սրբագրենք սխալները. Հայր Զաքարիա Անհետ կորած Գայանե Ջումանովան հայտնաբերվել է Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել 165 անձի և ընկերության նկատմամբ ԱՄՆ-ին Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը անհրաժեշտ է պաշտպանական նպատակներով. Թրամփ Փաշինյանի վարչակազմը կործանում է Հայաստանի ժողովրդավարությունը և թիրախավորում Եկեղեցին․ Ամստերդամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am