Մադուրոյի ռեժիմը խախտել է Վենեսուելայի ժողովրդի «անվտանգության, բարգավաճման և մարդկային արժանապատվության» իրավունքը․ Ուկրաինա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան աջակցել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակմանը և Մադուրոյի առևանգմանը։
Նրա խոսքով՝ Մադուրոյի ռեժիմը խախտել է Վենեսուելայի ժողովրդի «անվտանգության, բարգավաճման և մարդկային արժանապատվության» իրավունքը։
«Ուկրաինան, ինչպես աշխարհի տասնյակ այլ երկրներ, չի ճանաչել Մադուրոյի լեգիտիմությունը կեղծված ընտրություններից և ցուցարարների դեմ բռնությունից հետո։ Վենեսուելայի ժողովուրդը պետք է կարողանա ապրել նորմալ կյանքով՝ անվտանգության, բարգավաճման և մարդկային արժանապատվության պայմաններում։ Մենք կշարունակենք աջակցել նրանց նման նորմալ կյանքի, հարգանքի և ազատության իրավունքին։
Մենք պաշտպանում ենք հետագա զարգացումը՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, առաջնահերթություն տալով ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և Վենեսուելայի ժողովրդի շահերին», - գրել է Սիբիհան։
