Վատ չէր լինի, որ ամերիկյան հատուկջոկատայինները բռնեին թմրամոլների հանցախմբին Բանկովայա փողոցում. Մեդվեդեւ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ակտիվություն ցուցաբերեր ոչ թե Վենեսուելայի, այլ Կիեւի ռեժիմի դեմ, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Թրամփը պետք է նման ակտիվություն, ինչպես Վենեսուելայի դեպքում է, ցուցաբերեր բոլորովին այլ տեղում»,- ասել է Մեդվեդեւը լրագրողների համար արած մեկնաբանություններում՝ ընդգծելով, որ «կիեւյան ռեժիմի ներկայացուցիչները լրիվ ձեռքից գնացել են եւ դադարել են լսել տիրոջը»։
«Հազիվ թե Վենեսուելայի օրինակը սթափեցնի նրանց։ Թեեւ վատ չէր լինի, որ ԱՄՆ-ը գրոհեր Բանդերոստանի ռազմակայանները, իսկ ամերիկյան հատուկջոկատայինները բռնեին թմրամոլների հանցախմբին Բանկովայա փողոցում։ Գուցե արդեն ժամանա՞կն է, քեռի Սեմ»,- նշել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
