Դա աներևակայելի իրադարձություն էր, հեռուստաշոու․ Թրամփը՝ Մադուրոյի ձերբակալության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետևել է Վենեսուելայում կատարվող գործողություններին Ֆլորիդայից։
Թրամփը նաև հայտնել է, որ իր անձնակազմի շրջանում կորուստներ չկան, բայց կան տուժածներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Վենեսուելայում գործողությունների մասին, ասել է․
«Իսկական զինվորականներն ինձ ասացին, որ ոչ մի այլ երկիր ի վիճակի չէ նման գործողություն իրականացնել։ Դա աներևակայելի իրադարձություն էր: Ես դիտում էի ինչպես հեռուստաշոու»:
Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ը ծրագրել էր Մադուրոյի ձերբակալման գործողությունը իրականացնել 2-4 օր առաջ, սակայն այն հետաձգվել էր վատ եղանակի պատճառով։
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Վենեսուելայի նախագահն ու նրա կինը դուրս են բերվել իրենց ննջասենյակից՝ ամերիկյան զորքերի կողմից։
