Մադուրոն կնոջ հետ միասին գերեվարվել և դուրս է բերվել երկրից․ Թրամփ
ԱՄՆ-ը հաջողությամբ լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային, Մադուրոն կնոջ հետ միասին գերեվարվել և դուրս է բերվել երկրից։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է՝ գործողությունը իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։
Ավելի վաղ հայտնել ենք՝ չհաստատված տվյալներով՝ Վենեսուելայի նախագահ Մադուրոյի վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ են սպանվել ամերիկյան հարվածների հետևանքով:
CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը վերջին ամիսներին կտրուկ ավելացրել է իր ռազմական ներկայությունը Կարիբյան ծովում՝ տարածաշրջանում կենտրոնացնելով հազարավոր զինվորականների և ավելի քան տասը ռազմանավերի:
Զուգահեռաբար, Նահանգները վերսկսել է Պուերտո Ռիկոյում Ռուզվելտ Ռոդսի ռազմածովային բազայի աշխատանքը, որտեղ տեղակայված են 10 F-35 կործանիչներ և առնվազն երեք MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր:
24news.am
