Արարատի մարզում ամուսինը դանակահարել է հղի կնոջը

Այսօր՝ հունվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նշված վայրից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել հղի կին։

Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում կան արնանման հետքեր։

Դեպքի մասին քրեական ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները պարզել են, որ հղի կնոջը հայտնաբերված «Opel»-ի մեջ դանակահարել է ամուսինը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են կասկածյալի և վիրավորի ինքնությունը։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Վենեսուելայի նախագահին առևանգելը և գերևավարելը հետապնդում է հետևյալ նպատակները․ քաղաքագետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը․․․ Ադրբեջանին ու Թուրքիային Իսկ Վենեսուելայի մասով ԱՄՆ-ը քաոս է ստեղծելու ու ձախողի. քաղաքագետ Թրամփի՝ Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել․ միջազգայնագետ Գլոբալ խաղացողները ազդարարում են այն մասին, որ «ժամանակն է արագ լուծումների»․ Անանյան Ադրբեջանցի վարձկանների ներգրավվածությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմում Ջերմաստիճանի կտրուկ անկում և սահմանափակումներ՝ Վրաստանի ճանապարհներին Վաղը Սբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագ կմատուցի Տեր Ասողիկը ԱՄՆ-ն հատել է կարմիր գծերը․ Բրազիլիայի նախագահ Այսօր ժամը՝ 21։15֊ին աստղագիտական տեսակետից կարևոր իրադարձություն է սպասվում Մադուրոն և նրա կինը Վենեսուելայից ուղղաթիռով են դուրս բերվել, որից հետո նավով տեղափոխվում են Նյու Յորք Կստանա՞ն արդյոք բողոքները մասշտաբային բնույթ և կվերածվեն արդյոք հակահոգևորական երանգներ Բնութագրում են իրականությունը․ Արմինե Ադիբեկյանը հրապարակել է նամակագրությունը Բանտերն էլ են նույն կերպ գերծանրաբեռնված, ուստի պահանջում եմ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին Ինչ իրավիճակ է Վենեսուելայում ՈւՇԱԴՐՈւԹՅՈՒՆ․ Ինչ եղանակ է սպասվում Վառոդի տակառի վրա Չինաստանի ԱԳն-ն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ ուղղված hարվածները ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայում վտանգավոր նախադեպ են ստեղծում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Թրամփը նշել է, որ մեկ շաբաթ առաջ խոսել է Մադուրոյի հետ Մադուրոյի ռեժիմը խախտել է Վենեսուելայի ժողովրդի «անվտանգության, բարգավաճման և մարդկային արժանապատվության» իրավունքը․ Ուկրաինա Երկրի ներսում այժմ լիակատար հանգիստ է․ մենք այստեղ ենք և այստեղ կլինենք ամբողջ գիշեր․ Վենեսուելայի ներքին գործերի նախարար Լոռիում 61-ամյա կին վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է Ձորագետում․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հաղթանակած զորավարը Ինչ կոչ է արել Մեքսիկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am