Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խորհուրդները՝ Սուրբ Ծննդից առաջ

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խորհուրդները Սուրբ Ծննդից առաջ.

Եթե տեղ տանք, Տերը կբնակվի մեր մեջ

«Անցնում են ամիսներ, տարիներ, սակայն անհրաժեշտ է, որ մենք փոխվենք, փորձենք նոր մարդ դառնալ: Սուրբ Ծնունդը փոխանցում է մշտապես նորոգվելու գաղափարը: Տիրոջ Ծնունդը մեծագույն աղբյուր է, որ նորոգվենք, հին մարդու փոխարեն գա նորը, փորձենք նմանվել մեր Տիրոջը, որովհետև այդ նմանությունը, ի սկզբանե, Աստված դրել է մեր մեջ: Տերը եկավ և բնակվեց մեր մեջ, այստեղից է սկսում նորոգումը: Եթե տեղ տանք, Տերը կբնակվի մեր մեջ, բայց եթե մեր մեջ լցված են միայն աշխարհիկ, ժամանակավոր ցանկությունները, մտքերը, տեղ չենք կարող գտնել: Պետք է դատարկենք այդ ամբողջը»:

Պետք է ընտրենք՝ կյա՞նք, թե՞ մահ

«Մենք միշտ ալեկոծության մեջ ենք, որքան ենք ինքներս մեզ դավաճանել դժվար պահերին, տարբեր հարվածների, կորուստների ժամանակ, բայց մի աներևույթ ձեռք մեզ միշտ օգնում է, որ գնանք առաջ: Օգնում է, որ մոռանանք դժվարությունների, հուսահատության մասին, կարողանանք հաղթահարել ատելությունը, գնալ սիրո ճանապարհով: Մեր առջև ընտրության հնարավորություն է դրված: Պետք է ընտրենք՝ կյա՞նք, թե՞ մահ: Պետք է հաղթահարենք դժվարություններ, նեղ դռնով մտնենք, մեզ նեղություն տանք, որպեսզի արժանանանք լույսին, քաղցրությանը: Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա, Աստծու որդի դառնա: Տերը սպասում է Իր որդիներին, որ վերադառնան հավիտենականության մեջ: Սուրբ Ծնունդը նաև հույսի տոն է»:

Կատարենք Տիրոջ մեծագույն պատվիրանը՝ սիրենք

«Անխռով մտնենք նոր տարվա մեջ: Կատարենք Տիրոջ մեծագույն պատվիրանը՝ սիրենք միմյանց: Այդ սիրով դիմավորենք Նոր տարին: Սուրբ Ծնունդն Աստծո սերն էր, որը Նա ցուցաբերեց Իր արարչության նկատմամբ: Նա ուղարկեց Իր Որդուն, որ մարդկանց բերի փրկության: Տիրոջ ծնունդով լուսավորվեց մարդկային հոգին, որովհետև Նա բնակվեց մեր մեջ, տվեց ճշմարիտ լույսը, ցույց տվեց փրկության ճանապարհի շավիղը: Իր զոհաբերմամբ բացեց Երկնքի Արքայության դռները, որ մենք էլ հավիտենական ուրախությամբ ապրենք»:

Աղբյուրը՝ Qahana.am

դիտվել է 78 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Վենեսուելայի նախագահին առևանգելը և գերևավարելը հետապնդում է հետևյալ նպատակները․ քաղաքագետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը․․․ Ադրբեջանին ու Թուրքիային Իսկ Վենեսուելայի մասով ԱՄՆ-ը քաոս է ստեղծելու ու ձախողի. քաղաքագետ Թրամփի՝ Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել․ միջազգայնագետ Գլոբալ խաղացողները ազդարարում են այն մասին, որ «ժամանակն է արագ լուծումների»․ Անանյան Ադրբեջանցի վարձկանների ներգրավվածությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմում Ջերմաստիճանի կտրուկ անկում և սահմանափակումներ՝ Վրաստանի ճանապարհներին Վաղը Սբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագ կմատուցի Տեր Ասողիկը ԱՄՆ-ն հատել է կարմիր գծերը․ Բրազիլիայի նախագահ Այսօր ժամը՝ 21։15֊ին աստղագիտական տեսակետից կարևոր իրադարձություն է սպասվում Մադուրոն և նրա կինը Վենեսուելայից ուղղաթիռով են դուրս բերվել, որից հետո նավով տեղափոխվում են Նյու Յորք Կստանա՞ն արդյոք բողոքները մասշտաբային բնույթ և կվերածվեն արդյոք հակահոգևորական երանգներ Բնութագրում են իրականությունը․ Արմինե Ադիբեկյանը հրապարակել է նամակագրությունը Բանտերն էլ են նույն կերպ գերծանրաբեռնված, ուստի պահանջում եմ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին Ինչ իրավիճակ է Վենեսուելայում ՈւՇԱԴՐՈւԹՅՈՒՆ․ Ինչ եղանակ է սպասվում Վառոդի տակառի վրա Չինաստանի ԱԳն-ն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ ուղղված hարվածները ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայում վտանգավոր նախադեպ են ստեղծում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Թրամփը նշել է, որ մեկ շաբաթ առաջ խոսել է Մադուրոյի հետ Մադուրոյի ռեժիմը խախտել է Վենեսուելայի ժողովրդի «անվտանգության, բարգավաճման և մարդկային արժանապատվության» իրավունքը․ Ուկրաինա Երկրի ներսում այժմ լիակատար հանգիստ է․ մենք այստեղ ենք և այստեղ կլինենք ամբողջ գիշեր․ Վենեսուելայի ներքին գործերի նախարար Լոռիում 61-ամյա կին վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է Ձորագետում․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հաղթանակած զորավարը Ինչ կոչ է արել Մեքսիկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am