Ոչ ոք չպետք է կասկածի. մենք թույլ չենք տա, որ քաոսը ներխուժի մեր ընդհանուր տուն․ Լավրով
«Հավաքական անվտանգություն բազմաբևեռ աշխարհում. ընդհանուր նպատակ, համատեղ պատասխանատվություն» կարգախոսի ներքո Ռուսաստանն այսօր ստանձնում է ՀԱՊԿ-ի նախագահությունը` ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ։
«Մենք կցանկանայինք, որ եվրասիական պետությունները ստանձնեն անվտանգության հարցերի լուծման պատասխանատվությունը և ինքնուրույն որոշեն մայրցամաքի ապագան՝ առանց արտաքին միջամտության։
Ռուսաստանը մտադիր է շարունակել ընդլայնել կազմակերպության կապերը եվրասիական պետությունների և դրանց ինտեգրացիոն միավորումների հետ։
Մեր ջանքերը կուղղվեն կազմակերպության հիմնական առաքելության արդյունավետ կատարմանը՝ իր պատասխանատվության տարածքում խաղաղության և կայունության պահպանմանը և ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգ զարգացման և բարգավաճման համար բարենպաստ պայմանների ապահովմանը։ Ոչ ոք չպետք է կասկածի. մենք թույլ չենք տա, որ քաոսը ներխուժի մեր ընդհանուր տուն»,- նշել է Սերգեյ Լավրովը:
