Դիանա Գասպարյանի վերաբերյալ գործը կքննի դատավոր Սարգիս Պետրոսյանը
Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի, նրա ամուսնու, սկեսրայրի և մյուսների վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է։ «Դատալեք» համակարգի համաձայն՝ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Քրեական վարույթով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեղադրյալի կարգավիճակում են Դիանա Գասպարյանը, նրա ամուսինը՝ Արամայիս Միրզոյանը, սկեսրայրը՝ Աշոտ Միրզոյանը և Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը, Սամվել Բադալյանը։ Գասպարյանը մեղադրվում է իր հետ փոխկապակցված անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտացործելու, ինչպես նաև նշված անձանց հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում կատարելու մեջ։ Մասնավորապես, ըստ վարույթի, համայնքի ղեկավարն Էջմիածին քաղաքի Վ.Տերյան փողոց 971/8 հասցեում գտնվող, 0.9 հա մակերեսով համայնքապատկան հողամասն իրենն ու ընտանիքինը դարձնելու դիտավորությամբ որոշել է ձևական աճուրդի միջոցով օտարել այն, որից հետո համայնքի ղեկավարի ամուսնու հոր հանձնարարությամբ և նրա ֆինանսավորմամբ, վերջինիս հետ փոխկապակցված անձը ձևականորեն մասնակցել և 2022 թվականի օգոստոսի 8-ին կայացած աճուրդում հաղթող է ճանաչվել որպես միակ մասնակից:
Մանրամասն՝ «Փաստինֆո»-ում։
