Առեղծվածային դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին

Դեկտեմբերի 31-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ 51/11 շենքի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մելքի Սոֆոյանի գլխավորությամբ։

Իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են մեծահասակ կնոջ մարմին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 17-րդ հարկից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ ինքնասպանություն է գործել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։

դիտվել է 309 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Վենեսուելայի նախագահին առևանգելը և գերևավարելը հետապնդում է հետևյալ նպատակները․ քաղաքագետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը․․․ Ադրբեջանին ու Թուրքիային Իսկ Վենեսուելայի մասով ԱՄՆ-ը քաոս է ստեղծելու ու ձախողի. քաղաքագետ Թրամփի՝ Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել․ միջազգայնագետ Գլոբալ խաղացողները ազդարարում են այն մասին, որ «ժամանակն է արագ լուծումների»․ Անանյան Ադրբեջանցի վարձկանների ներգրավվածությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմում Ջերմաստիճանի կտրուկ անկում և սահմանափակումներ՝ Վրաստանի ճանապարհներին Վաղը Սբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագ կմատուցի Տեր Ասողիկը ԱՄՆ-ն հատել է կարմիր գծերը․ Բրազիլիայի նախագահ Այսօր ժամը՝ 21։15֊ին աստղագիտական տեսակետից կարևոր իրադարձություն է սպասվում Մադուրոն և նրա կինը Վենեսուելայից ուղղաթիռով են դուրս բերվել, որից հետո նավով տեղափոխվում են Նյու Յորք Կստանա՞ն արդյոք բողոքները մասշտաբային բնույթ և կվերածվեն արդյոք հակահոգևորական երանգներ Բնութագրում են իրականությունը․ Արմինե Ադիբեկյանը հրապարակել է նամակագրությունը Բանտերն էլ են նույն կերպ գերծանրաբեռնված, ուստի պահանջում եմ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին Ինչ իրավիճակ է Վենեսուելայում ՈւՇԱԴՐՈւԹՅՈՒՆ․ Ինչ եղանակ է սպասվում Վառոդի տակառի վրա Չինաստանի ԱԳն-ն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ ուղղված hարվածները ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայում վտանգավոր նախադեպ են ստեղծում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Թրամփը նշել է, որ մեկ շաբաթ առաջ խոսել է Մադուրոյի հետ Մադուրոյի ռեժիմը խախտել է Վենեսուելայի ժողովրդի «անվտանգության, բարգավաճման և մարդկային արժանապատվության» իրավունքը․ Ուկրաինա Երկրի ներսում այժմ լիակատար հանգիստ է․ մենք այստեղ ենք և այստեղ կլինենք ամբողջ գիշեր․ Վենեսուելայի ներքին գործերի նախարար Լոռիում 61-ամյա կին վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է Ձորագետում․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հաղթանակած զորավարը Ինչ կոչ է արել Մեքսիկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am