«Ծառուկյան դաշինքը որևէ պաշտոնի համար չի գնա համատեղ կառավարման». Տիգրան Ուրիխանյան (video)

«Քաղաքական առումով՝ տարին առանձնացավ յուրահատուկ ընտրություննե­րով, բացի այդ որևէ ուշագրավ բան չեմ նկատել»,- «Հայելի» ակումբի այսօրվա ասու­լի­սում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  մամուլի քարտուղար Տիգ­րան Ուրիխանյանը: Նա հույս հայտնեց, որ հետագա չորս և ավելի տարիներին այս գու­մարման խորհրդարանը որակապես ավելի մեծ և տարբերվող արդյունք կտա: Նաև կարևորեց այն հանգամանքը, որ խորհրդարանը, օժտված լինելով նոր սահ­մա­նադրության հավելյալ լիազորություններով, իր վերահսկողությունը խստագույն և ադեկվատ կեր­պով պահի իշխանության և մյուս գերատեսչությունների վրա, այսինքն՝ բացի օրինաստեղծ գործունեություն ծավալելուց, զբաղվի նաև արդյունավետ վե­րահս­կողություն իրականացնելով: Խոսելով անցնող տարվա ձեռքբերումներից և բացթողումներից՝ բանախոսը նշեց. «Երբ երկրում առկա խնդիրները առանձնապես լուծումներ չեն ստացել, խոսել ձեռքբերումներից մի տեսակ վերամբարձ կստացվի: Ամենամեծ հաջողությունը այն կլինի, որ Հայաստանի քաղաքացին ապրի ավելի լավ, ունենա լավ տրամադրվածություն ապագայի նկատմամբ: Դրական եմ համարում «Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի» ստորագրումը: Բացթողումները բոլոր այն չիրականացված քայլերն էին, որոնք կարելի էր անել դեպի լավը գնալու համար և այն իրականացված քայլերը, որոնք չեն տարել դեպի լավը»: Անդրադառնալով «Ծառուկյան դաշինքի» և «ՀՀԿ-ի» հնարավոր կոալիցիայի մասին շրջանառվող լուրերին՝ Ուրիխանյանը նշեց, որ իրենք երբևէ չեն խուսափել կառավարման պատասխանատվություն ստանձնելուց և վստահեցրեց, որ որևէ պաշ­տոնի համար «Ծառուկյան դաշինքը» երբևէ չի գնացել և չի գնալու այդպիսի քայլի: «Եթե երբևէ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մենք կարողանանք մեր սեփական ուրույն քաղաքական կուրսը վարելով իրականացնել մեր ընտրողների սպասելիք­ները, ապա մենք պատրաստ ենք քննարկումների գնալ»,-եզրափակեց նա:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան ՍԴ-ն հրապարակեց որոշման մանրամասները ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ Ֆոն դեր Լայեն և Ռյուտե Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik Արմենիա Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց «Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանը Նիկո՛լ, զգուշացվել էր՝ Ռուսաստանի հետ խաղադրույք չբարձրացնես․ ի՞նչ է եղել Միշուստինի հետ հանդիպմանը (video) Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական․ Սամվել Կարապետյան (video) Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Հայրս 1 ամիս կալանքի մեջ եղել է, ամուսինս այս պահին տնային կալանքի մեջ է. սա էլ կանցնի, բայց ժողովուրդը թող հասկանա՝ երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Ծառուկյանի դուստր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am