Մեր տարածաշրջանում շատ դինամիկ իրավիճակ է․ պետք չէ պարփակվել Բաքվի և Անկարայի վարչախմբերի, իբր, «հավերժական անսասանության» մասին կարծրատիպի շրջանակներում․ Վարդան Ոսկանյան

Մեր տարածաշրջանին և նաև գրեթե ուղղակիորեն մեզ առնչվող դեկտեմբերյան զարգացումներից մեկը ևս մեզանում որևէ ուշադրության չարժանացավ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

 

 

«Խոսքը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Հորդանան և Օման այցի մասին է։ Դրա մեզ առավել հետաքրքրող հատվածը, բնականաբար, առնչվում է այցի հակաթուրքական բաղադրիչին, որը շաղկապված է Հնդկաստանի ավելի խոշոր և հեռագնա շահերի հետ։

Հորդանանը «Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցք» հնդկական տրանսպորտային հանգույցի կարևոր խաղացող է, իսկ այդ հանգույցն ուղղակի մրցակցության մեջ է լինելու թուրքական «Միջին Միջանցքի» հետ։ Ծրագիրը, սակայն, շրջանցում է Իրանը և նաև ներառում Իսրայելը, ուստի ունենք բավական բարդ տարածաշրջանային շահերի համընկնման և բախման համակարգ, որն առնչվում է Հայաստանին։

 

 

Օմանի հետ առևտրային համաձայնագիրը Հնդկաստանին հնարավորություն է տալիս հատկապես տարեկան միլիոնավոր դոլարների հասնող ծավալների մարմարի երկկողմ առևտրում աստիճանաբար թուլացնել Թուրքիայի դիրքերը՝ այն փոխարինելով Օմանից ներկրվող քարով։ Սա տեղավորվում է դեռևս այս տարվա գարնանը Հնդկաստանում թուրքական ապրանքների և ծառայությունների բոյկոտի քաղաքականության մեջ, որը պայմանավորված է Հնդկաստանի դեմ Պակիստանին թուրքական աջակցությամբ։

 

 

Այս բոյկոտի շրջանակներում հենց հնդիկ գործարարների նախաձեռնությամբ արդեն իսկ նկատելիորեն կրճատվել էին թուրքական մարմարի ներկրումները, իսկ եկող տարվանից գործընթացը կստանա փաստացի համակարգային բնույթ՝ զգալիորեն փոխարինելով թուրքական մարմարն օմանականով, ինչի արդյունքում էրդողանական վարչախումբը կզրկվի միլիոնավոր դոլարների եկամտից։


Այնպես որ, մեր տարածաշրջանում շատ դինամիկ իրավիճակ է, որի ամբողջական պատկերը և դրա արագ կորպոփոխումները պետք է վերլուծել ու հասկանալ և դրանից բխող քայլեր ձեռնարկել հենց կառուցակարգային մակարդակով, այլ ոչ թե պարփակվել Բաքվի և Անկարայի վարչախմբերի, իբր, «հավերժական անսասանության» մասին կարծրատիպի շրջանակներում»,-գրել է նա։

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Հայաստանը դեմ չէ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին». Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու Ո՞ր չվերթերի ինքնաթիռներն այսօր ուշացումով կժամանեն Երևան Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ժամանակավորապես հեռու է իր հոտից և անցնու Հայաստանն ազատ չէ, մինչև Հայաստանի կառավարիչները չեն իրականացրել հայ ժողովրդի իղձերը․ Սերժ Սարգսյան Մեր տարածաշրջանում շատ դինամիկ իրավիճակ է․ պետք չէ պարփակվել Բաքվի և Անկարայի վարչախմբերի, իբր, «հավերժական անսասանության» մասին կարծրատիպի շրջանակներում․ Վարդան Ոսկանյան Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն Երևանում բեռնատարների համար առավոտյան և երեկոյան ժամերին ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու 2026 թվականին կշարժվենք դեպի Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության իրականացում Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՎԱԶ 2101»-ը բաժանվել է 2 մասի․ կան վիրավորներ Մենք իրավունք ունենք ապրելու մեր հողում՝ ազատ, անվտանգ ու արժանապատիվ. Արցախի պետական նախարար Արարատ քաղաքում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ մեքենան դարձել է ոչ շահագործելի Սամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն․ փաստաբան Կենտրոնում կոտրել են գործարարի ավտոմեքենայի ապակին և գողացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք ստուգեք և ուսումնասիրեք․ Իշխան Սաղաթելյան Լիլիթ Երմալովյանի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան․ ՆԳՆ Տեղի ունեցողը արտաքին քաղաքական թելադրանքի արդյունք է՝ ուղղված ազգային ու պետական մտածողության դեմ Զրկված եմ լինելու հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց. Միքայել Սրբազան Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը անցնում է ծանր փորձության միջով. Արագածոտնի թեմի ուղերձը Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը. Factor.am Դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով. փաստաբան Միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը. Ռոբերտ Քոչարյան Հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Լևոն Ազիզյան Մեծ թվով քաղբանտարկյալներ ամանորը կնշեն բանտերում․ 5 հոգևորական, որից 4-ը Սրբազաններ Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը պարբերաբար փակվում է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հրազդան գետում հայտնաբերվել է որոնվող, 44-օրյային նահատակված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am