Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՎԱԶ 2101»-ը բաժանվել է 2 մասի․ կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 20-ամյա Հրանտ Ս․-ի վարած «Lexus» մակնիշի, 23-ամյա Սարգիս Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 50-ամյա Արտակ Հ․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բաժանվել է երկու մասի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի ծառայության տեսուչ Նարեկ Խաչատրյանի և վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գրիգոր Վարդանյանը և կրտսեր պարեկ Մանուկ Դոլուխանյանը։

Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Լևոն Եսայանի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Հայաստանը դեմ չէ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին». Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու Ո՞ր չվերթերի ինքնաթիռներն այսօր ուշացումով կժամանեն Երևան Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ժամանակավորապես հեռու է իր հոտից և անցնու Հայաստանն ազատ չէ, մինչև Հայաստանի կառավարիչները չեն իրականացրել հայ ժողովրդի իղձերը․ Սերժ Սարգսյան Մեր տարածաշրջանում շատ դինամիկ իրավիճակ է․ պետք չէ պարփակվել Բաքվի և Անկարայի վարչախմբերի, իբր, «հավերժական անսասանության» մասին կարծրատիպի շրջանակներում․ Վարդան Ոսկանյան Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն Երևանում բեռնատարների համար առավոտյան և երեկոյան ժամերին ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու 2026 թվականին կշարժվենք դեպի Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության իրականացում Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՎԱԶ 2101»-ը բաժանվել է 2 մասի․ կան վիրավորներ Մենք իրավունք ունենք ապրելու մեր հողում՝ ազատ, անվտանգ ու արժանապատիվ. Արցախի պետական նախարար Արարատ քաղաքում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ մեքենան դարձել է ոչ շահագործելի Սամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն․ փաստաբան Կենտրոնում կոտրել են գործարարի ավտոմեքենայի ապակին և գողացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք ստուգեք և ուսումնասիրեք․ Իշխան Սաղաթելյան Լիլիթ Երմալովյանի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան․ ՆԳՆ Տեղի ունեցողը արտաքին քաղաքական թելադրանքի արդյունք է՝ ուղղված ազգային ու պետական մտածողության դեմ Զրկված եմ լինելու հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց. Միքայել Սրբազան Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը անցնում է ծանր փորձության միջով. Արագածոտնի թեմի ուղերձը Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը. Factor.am Դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով. փաստաբան Միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը. Ռոբերտ Քոչարյան Հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Լևոն Ազիզյան Մեծ թվով քաղբանտարկյալներ ամանորը կնշեն բանտերում․ 5 հոգևորական, որից 4-ը Սրբազաններ Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը պարբերաբար փակվում է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հրազդան գետում հայտնաբերվել է որոնվող, 44-օրյային նահատակված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am