Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք ստուգեք և ուսումնասիրեք․ Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ ընտանիքի անդամներին և հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման, իրականում` խլման վարույթ սկսելու վերաբերյալ։

Ծանուցմանը ծանոթանալուց հետո մնում է միայն ծիծաղել պատվերը տվողների վրա և խղճալ այն իրականացնողներին։

Այս պահին միայն նշեմ, որ դատախազությունն անտրամաբանական և ապօրինի հիմնավորումներով «ապօրինի գույք» է որակել իմ, իմ ընտանիքի անդամների և նրանց տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված օրինական սեփականություն հանդիսացող գույքեր՝ ընդամենը հանրությանը մի ցանկ ներկայացնելու և հեթական շոու բեմադրելու նպատակով։
Սա ընդամենը Փաշինյանի վրեժխնդրության և փոքրոգիության հերթական դրսևորումն է:

Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք ստուգեք և ուսումնասիրեք, իմ ունեցած ամեն ինչի ետևում իմ և իմ ընտանիքի անդամների տարիների քրտնաջան, արդար աշխատանքն է, իսկ դուք և ձեր շրջապատը մտածելու և բացատրելու շատ բան ունեք:
Վերջապես, ես, ի տարբերություն ձեզ, մարդկանց շանտաժով չեմ շորթել, պատվերով հոդվածներ չեմ գրել, պետական տենդերներ չեմ շահել, բարձր պաշտոն էլ չեմ զբաղեցրել (ընդամենը 4 ամիս` 2018 հունիս-հոկտեմբերին,
Գեղարքունիքի մարզպետ), որով կարող էի ապօրինի հարստանալ:

Հ.գ. Տարիներ շարունակ հանրայնորեն չեմ խոսել իմ ընտանիքի կատարած աշխատանքի, ստեղծած աշխատատեղերի և պետությանը վճարած հարկերի մասին։

Սակայն ստեղծված իրավիճակը երևի թե լավագույն առիթն է այդ ամենին անդրադառնալու և հանրությանը մանրամասն փաստերով ներկայացնելու համար, որն անպայման կանեմ առաջիկայում։

Պարզապես թույլ չեմ տալու արատավորել և պիտակավորել իմ ընտանիքի տարիների վաստակը և անունը»:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Կենտրոնում կոտրել են գործարարի ավտոմեքենայի ապակին և գողացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք ստուգեք և ուսումնասիրեք․ Իշխան Սաղաթելյան Լիլիթ Երմալովյանի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան․ ՆԳՆ Տեղի ունեցողը արտաքին քաղաքական թելադրանքի արդյունք է՝ ուղղված ազգային ու պետական մտածողության դեմ Զրկված եմ լինելու հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց. Միքայել Սրբազան Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը անցնում է ծանր փորձության միջով. Արագածոտնի թեմի ուղերձը Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը. Factor.am Դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով. փաստաբան Միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը. Ռոբերտ Քոչարյան Հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Լևոն Ազիզյան Մեծ թվով քաղբանտարկյալներ ամանորը կնշեն բանտերում․ 5 հոգևորական, որից 4-ը Սրբազաններ Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը պարբերաբար փակվում է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հրազդան գետում հայտնաբերվել է որոնվող, 44-օրյային նահատակված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի Մենք կարող ենք առաջ շարժվել ՀՀ-ի հետ, բայց Ադրբեջանի հետ համաձայնությունը պարտադիր է․ թուրք նախարար HYPE Armenia. Հայ մարտիկների փայլուն հաղթարշավը Երևանում Արթիկի, Աշոցքի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Եղվարդի, Վանաձորի ճանապարհներին առկա է մերկասառույց է Ում ձիերն են մորթել ծովագյուղցիները, ինչ կապ ունի «Սևան ազգային պարկը» Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետապնդումը 2 հոդվածի մասով կդադարեցվի. փաստաբան Էրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է հակաթուրքական դաշինք, որի մասնակիցներից մեկը Պակիստանն է. իրանագետ Խաչիկ Գալստյանը կալանավորվեց Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի ձեռամբ կատարվել է դպրական տվչություն Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը չի բեկանել որոշում․ փաստաբան Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am