Ում ձիերն են մորթել ծովագյուղցիները, ինչ կապ ունի «Սևան ազգային պարկը»

Մամուլում գրվեց, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում վիճաբանություն է եղել գյուղացիների և ՍԱՏՄ աշխատակիցների միջեւ: Ծովագյուղի բնակիչ Սպարտակ Թովմասյանը իր գոմերում պահել է 70 գլուխ ձի, որոնցից մոտ 50-ը մորթվել են ոչ սպանդանոցային պայմաններում։ Միսը մաս առ մաս տեղափոխվել է Երևան՝ «ԳՈՒՄ»-ի շուկա, որտեղ իրացվել է որպես ցլիկի միս։ Տեղեկությունը հասել է ՍԱՏՄ: Տեսչական մարմնի աշխատակիցները Ծովագյուղ են մեկնել՝ ձիերի ոչ օրինական մորթից ստացված միսը առգրավելու նպատակով։  Բացի տեսչական մարմնի աշխատակիցներից Ծովագյուղում են եղել նաեւ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը եւ «Սևան» ազգային պարկ»-ի տնօրեն Կարեն Մնացականյանը: Մեզ պատմեցին, որ ծովագյուղցիները դիմադրություն են ցույց տվել. «Գյուղում մեկը մյուսի թասիբին կանգնած ա,  եթե մի բանա լինում գյուղում, միահամուռ կանգնում ու պայքարում են, կապ չունի ինչ հարց ա»: Գյուղացիներից հետաքրքրվեցինք, թե ինչու էր ՇՄ նախարար տեղակալ Արամ Մեյմարյանը համայնք եկել. «Գյուղում ձիեր էին մորթել, կասկածել են, որ ազգային պարկից են եղել, եկել էին ստուգելու»:

ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին հարցրեցինք, թե ինչ է կատարվել Ծովագյուղում.  «Ես հրահանգ եմ ստացել,  գնացել եմ ստուգել, «Սևան» ազգային պարկ»-ի ձիերը տեղո՞ւմ են, թե՞ ոչ: Տեսել  եմ տեղում են եղել»: Ի՞նչ կապ ունեն «Սևան» ազգային պարկ»-ի տնօրենն ու  ազգային պարկի ձիերը. «Ո՛չ  տնօրենը կապ ունի, եւ ոչ էլ՝ ձիերը, կարծում եմ ես Ձեր հարցին պատասխանեցի: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի հետ բացարձակ կապ չունի. «Ուրբաթ օրը նախարարի տեղակալի հետ  գնացել ենք Ծովագյուղ, որտեղ եւ հանդիպեցինք գյուղացիներին եւ ՍԱՏՄ –ի աշխատակիցներին:  Պարզվում է, որ Ծովագյուղում ձիեր են մորթել` առանց սպանդանոց տանելու, եկել էին, որ առգրավեն, ծովագյուղցիներն էլ՝ ընդիմացել են:  

Ծովագյուղցիների մեջ էր նաեւ իմ խորհրդականը: Մոտենում եմ, ասում. ժողովուրդ ինչի՞ եք «Սևան» ազգային պարկ»-ի  անունը տվել: Ես ՍԱՏՄ-ի տեսուչին հարցնում եմ. այս պատմությունը մեր հետ ի՞նչ կապ ունի, տեսուչն ասում է. մենք ձեր անունը չենք տվել, մեր խնդիրը գյուղացիների հետ ա, որ ձիերը սպանդանոցում չեն մորթել:  Դրանից հետո մամուլում նյութ ա հայտնվում, եւ իմ անունը կապում են այս պատմության հետ: Խնդիրն այն է, որ այս ամենը  շուռ են տվել «Սևան ազգային պարկ» -ի տնօրենի վրա, իհարկե, ես լավ գիտեմ, թե քամին որտեղից ա փչում, միայն կասեմ, որ արածդ սրկայություն է»:


Նելլի Կարապետյան

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Ում ձիերն են մորթել ծովագյուղցիները, ինչ կապ ունի «Սևան ազգային պարկը» Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետապնդումը 2 հոդվածի մասով կդադարեցվի. փաստաբան Էրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է հակաթուրքական դաշինք, որի մասնակիցներից մեկը Պակիստանն է. իրանագետ Խաչիկ Գալստյանը կալանավորվեց Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի ձեռամբ կատարվել է դպրական տվչություն Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը չի բեկանել որոշում․ փաստաբան Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում Կոտրել են «Mercedes»-ի ապակին և գողացել 550 հազար դրամ գումար, թանկարժեք օծանելիք և այլ իրեր Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով. փաստաբան Ռուբեն Վարդանյանի գործով «դատական նիստը» հետաձգվել է «Միասնության թևերը» դատապարտում է Խաչիկ Գալստյանի և մյուսների ձերբակալությունները Գերմանիայի կանցլերը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլի մասին ԱԱԾ-ն հրաժարվում է ասել Ընտրակաշառքը Հայաստանում երբեք մեկ քաղաքական ուժով սահմանափակված երևույթ չի եղել. Սուրենյանց ԱԱԾ-ն հրաժարվում է ասել՝ կաթողիկոսին ուղղված վարչապետի պնդումների վերաբերյալ փաստեր ունի՞ Որոնվում է 44-օրյա պատերազմում նահատակված Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրը Էջմիածնում 36-ամյա հարսը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է սկեսրոջը և ամուսնուն «Փաշինյանին անասնական վախերի մեջ են գցել․․․ էս պարին ուշադիր նայեք ու․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Սկանդալ՝ Ծովագյուղում․ ՊՈԱԿ-ի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի, որի մի մասը ԳՈւՄ-ի շուկայում իրացվել է որպես ցլիկի միս. Իշխանություն «Թրամփը «քցել է». Արարատ Միրզոյանի խոստովանությունը». Հայկ Այվազյան (video) Իրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին Հակասանիտարական իրավիճակ՝ Երևանի Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում. բնակիչներն ահազանգում են Ռուսաստանի պատասխանը Կիևի հարձակnւմներին դիվանագիտական չի լինի, թող ոչ ոք դրա վրա հույս չդնի. Զախարովա ՌԴ նախագահական նստավայրի վրա հարձակnւմն ահաբեկչակшն գործողություն է, որն ուղղված է և՛ Պուտինի, և՛ Թրամփի ջանքերի դեմ. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am