Ընտրակաշառքը Հայաստանում երբեք մեկ քաղաքական ուժով սահմանափակված երևույթ չի եղել. Սուրենյանց

Վաղարշապատ համայնքում անցկացված ավագանու ընտրություններից շուրջ մեկուկես ամիս անց «Հայրենիք» կուսակցության անդամների, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի ձերբակալությունները դժվար է դիտարկել իրավական հարթության վրա։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Նման ժամանակագրությունը ինքնին լուրջ հարցեր է առաջացնում և տեղի ունեցածին հաղորդում է ակնհայտ քաղաքական ենթատեքստ։

Ընտրական իրավախախտումները, հատկապես ընտրակաշառքի հետ առնչվող դեպքերը, իրավական պրակտիկայում, որպես կանոն, բացահայտվում և քննվում են ընտրական գործընթացի ընթացքում կամ անմիջապես դրա ավարտից հետո։

Երբ քրեական հետապնդումը մեկնարկում է զգալի ժամանակ անց՝ առանց հանրությանը ներկայացվող նոր, հստակ և փաստարկված ապացույցների, այն անխուսափելիորեն ընկալվում է որպես ընտրովի արդարադատության դրսևորում։

Ավելին, ընտրակաշառքը Հայաստանի քաղաքական համակարգում երբեք մեկ համայնքով կամ մեկ քաղաքական ուժով սահմանափակված երևույթ չի եղել։

Եթե Վաղարշապատում արձանագրված ենթադրյալ խախտումները դարձել են կալանավորումների հիմք, ապա օրինաչափ հարց է ծագում՝ ինչո՞ւ նույն խստությամբ և հետևողականությամբ իրավապահ մարմինները չեն արձագանքում այլ համայնքներում արձանագրվող նմանատիպ դեպքերին, երբ դրանց հեղինակն իշխանությունն է։

Վաղարշապատի ընտրությունների ժամանակ և նախընտրական շրջանում եղել են բազմաթիվ ահազանգեր խախտումների մասին նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից (օրինակ՝ վարչական ռեսուրսների չարաշահում, բարեգործության քողի տակ քարոզչություն), բայց դրանց նկատմամբ նման խստություն չի դրսևորվել, իրավական գործընթաց չի հարուցվել:

Հենց այս անհամաչափությունն է, որ լրջորեն խաթարում է մեղադրանքների արժանահավատությունն ու իրավական ընկալումը։

Այս համատեքստում իրականացված ձերբակալությունները ոչ թե իրավական քայլեր են, այլ իշխանության համակարգված քաղաքականության արտահայտություն՝ քաղաքական դաշտը «ֆիլտրելու», ընդդիմադիր ուժերին ճնշելու և ընտրություններից առաջ կառավարելի քաղաքական միջավայր ապահովելու նպատակով։

Իրավապահ համակարգը, փոխանակ հանդես գալու որպես անկախ և չեզոք ինստիտուտ, գործարկվում է որպես քաղաքական գործընթացների վրա ազդելու մեխանիզմ։

Վերջապես, խնդիրը սահմանափակված չէ տվյալ քրեական գործով։

Այն ունի համակարգային բնույթ և վերաբերում է հանրային վստահության խոր ճգնաժամին, որտեղ արդարադատությունը այլևս չի ընկալվում որպես ժամանակին, անաչառ և կանխատեսելի ինստիտուտ, այլ՝ որպես իշխանության կողմից կիրառվող գործիք՝ իշխանությունների քաղաքական նպատակահարմարությունից բխող ժամանակացույցով։

Իմ քաղաքական զորակցությունն եմ հայտնում Խաչիկ Գալստյանին և «Հայրենիք» կուսակցության մյուս անդամներին՝ համոզված լինելով, որ տեղի ունեցողը ոչ թե իրավական արդարադատության, այլ քաղաքական ճնշման դրսևորում է։

Նման մեթոդներով քաղաքական դաշտը «մաքրելը» չի կարող ապահովել ոչ ժողովրդավարություն, ոչ վստահություն, ոչ էլ իրական կայունություն»,-գրել է նա

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում Կոտրել են «Mercedes»-ի ապակին և գողացել 550 հազար դրամ գումար, թանկարժեք օծանելիք և այլ իրեր Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով. փաստաբան Ռուբեն Վարդանյանի գործով «դատական նիստը» հետաձգվել է «Միասնության թևերը» դատապարտում է Խաչիկ Գալստյանի և մյուսների ձերբակալությունները Գերմանիայի կանցլերը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլի մասին ԱԱԾ-ն հրաժարվում է ասել Ընտրակաշառքը Հայաստանում երբեք մեկ քաղաքական ուժով սահմանափակված երևույթ չի եղել. Սուրենյանց ԱԱԾ-ն հրաժարվում է ասել՝ կաթողիկոսին ուղղված վարչապետի պնդումների վերաբերյալ փաստեր ունի՞ Որոնվում է 44-օրյա պատերազմում նահատակված Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրը Էջմիածնում 36-ամյա հարսը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է սկեսրոջը և ամուսնուն «Փաշինյանին անասնական վախերի մեջ են գցել․․․ էս պարին ուշադիր նայեք ու․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Սկանդալ՝ Ծովագյուղում․ ՊՈԱԿ-ի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի, որի մի մասը ԳՈւՄ-ի շուկայում իրացվել է որպես ցլիկի միս. Իշխանություն «Թրամփը «քցել է». Արարատ Միրզոյանի խոստովանությունը». Հայկ Այվազյան (video) Իրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին Հակասանիտարական իրավիճակ՝ Երևանի Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում. բնակիչներն ահազանգում են Ռուսաստանի պատասխանը Կիևի հարձակnւմներին դիվանագիտական չի լինի, թող ոչ ոք դրա վրա հույս չդնի. Զախարովա ՌԴ նախագահական նստավայրի վրա հարձակnւմն ահաբեկչակшն գործողություն է, որն ուղղված է և՛ Պուտինի, և՛ Թրամփի ջանքերի դեմ. Պեսկով Արմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. Factor Ծանր հեռախոսազրույց է եղել․ Պուտինը վերադառնալու է․․․ (video) Արցախի հայաթափման մեջ կոնկրետ 3 պատասխանատու կա․ Երվանդ Բոզոյան (video) Խոշոր հրդեհ՝ Սարի թաղում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից Դեկտեմբերի 31-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա ամենամյա մոմավառություն Չխախտելով ավանդույթը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խմբերով եղել են մեր երկրի առաջնագծում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am