Էջմիածնում 36-ամյա հարսը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է սկեսրոջը և ամուսնուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի շենքերից մեկում ծեծկռտուք է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում կրկին տեղեկություն է ստացվել, որ հարսը ամուսնու մորը դանակով հարվածելու հետևանքով «ձախ դաստակի կտրած վերք, երկրորդ, երրորդ մատերի ջլերի վնասում» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս․-ն։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բախտավորյանի գլխավորությամբ պարզել են, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Քրիստինե Բ․-ն կենցաղային հարցերի շուրջ իրենց տանը վիճաբանել է իր ամուսնու, Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ս․-ի և ամուսնու մայր (սկեսուր), Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս․-ի, որի ժամանակ Քրիստինե Բ․-ն խոհանոցային դանակով հարվածել է Լենա Ս․-ի ձախ ձեռքին և Գևորգ Ս․-ի դեմքի ու ձախ ձեռքի հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Գևորգ Ս․-ն իր հերթին նույն վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող բարդ փականով դանակով 2 անգամ հարվածել է Քրիստինե Բ․-ին՝ պատճառելով «Աջ ազդրի վերին երորդականում մակերեսային վերք» ախտորոշմամբ վնասվածքներ։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Գևորգ Ս․-ն և Քրիստինե Բ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում Կոտրել են «Mercedes»-ի ապակին և գողացել 550 հազար դրամ գումար, թանկարժեք օծանելիք և այլ իրեր Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով. փաստաբան Ռուբեն Վարդանյանի գործով «դատական նիստը» հետաձգվել է «Միասնության թևերը» դատապարտում է Խաչիկ Գալստյանի և մյուսների ձերբակալությունները Գերմանիայի կանցլերը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլի մասին ԱԱԾ-ն հրաժարվում է ասել Ընտրակաշառքը Հայաստանում երբեք մեկ քաղաքական ուժով սահմանափակված երևույթ չի եղել. Սուրենյանց ԱԱԾ-ն հրաժարվում է ասել՝ կաթողիկոսին ուղղված վարչապետի պնդումների վերաբերյալ փաստեր ունի՞ Որոնվում է 44-օրյա պատերազմում նահատակված Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրը Էջմիածնում 36-ամյա հարսը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է սկեսրոջը և ամուսնուն «Փաշինյանին անասնական վախերի մեջ են գցել․․․ էս պարին ուշադիր նայեք ու․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Սկանդալ՝ Ծովագյուղում․ ՊՈԱԿ-ի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի, որի մի մասը ԳՈւՄ-ի շուկայում իրացվել է որպես ցլիկի միս. Իշխանություն «Թրամփը «քցել է». Արարատ Միրզոյանի խոստովանությունը». Հայկ Այվազյան (video) Իրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին Հակասանիտարական իրավիճակ՝ Երևանի Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում. բնակիչներն ահազանգում են Ռուսաստանի պատասխանը Կիևի հարձակnւմներին դիվանագիտական չի լինի, թող ոչ ոք դրա վրա հույս չդնի. Զախարովա ՌԴ նախագահական նստավայրի վրա հարձակnւմն ահաբեկչակшն գործողություն է, որն ուղղված է և՛ Պուտինի, և՛ Թրամփի ջանքերի դեմ. Պեսկով Արմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. Factor Ծանր հեռախոսազրույց է եղել․ Պուտինը վերադառնալու է․․․ (video) Արցախի հայաթափման մեջ կոնկրետ 3 պատասխանատու կա․ Երվանդ Բոզոյան (video) Խոշոր հրդեհ՝ Սարի թաղում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից Դեկտեմբերի 31-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա ամենամյա մոմավառություն Չխախտելով ավանդույթը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խմբերով եղել են մեր երկրի առաջնագծում Համակարգչային հափշտակություն կատարելու դեպքով 11 անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am