Դեկտեմբերի 31-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա ամենամյա մոմավառություն
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա ամենամյա մոմավառություն։
Մոմավառությունը կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը «Կամավորական շարժում» ՀԿ-ի հետ համատեղ՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների ոգեկոչման և անմար հիշատակի համար։
