Չխախտելով ավանդույթը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խմբերով եղել են մեր երկրի առաջնագծում
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տարեմուտին, չխախտելով ավանդույթը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խմբերով եղել են մեր երկրի առաջնագծում։ Տավուշից մինչև Սյունիք պատգամավորներն այցելել են մարտական հենակետեր, զրուցել դիրքապահների, նրանց հրամանատարների հետ, շնորհավորել նրանց և նրանց ընտանիքների Ամանորը:
Մաղթանքները նույնն էին՝ հպարտ, պատասխանատու և անփորձանք ծառայություն, մեր սահմանների անառիկության ապահովում և մեծ երազանքների իրականացում» ։
