Ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 7.4 մլն դրամի վնասը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2417 քմ մակերեսով հողամասից ընկերության կողմից ապօրինի տեղահանվել է 7678 խմ ծավալով բազալտանման խճի լեռնային զանգված, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 467 հզր 269 ՀՀ դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում։
