Ալիևը զինվում է, մինչ Փաշինյանը վաճառում է խաղաղության պատրանքներ. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.
Ալիևը հերթական անգամ հանդես եկավ իր ֆորումներից մեկում՝ դատարկ Արցախում։ Եթե նա այդքան հավես ունի այդ միջոցառումներին անուններ հորինել, ապա մենք, հաստատ, դրա ժամանակը չունենք։ Կրկին խոսելով «հայկական օկուպացիայի» և «հայկական ագրեսիայի» մասին, Ալիևը հայտարարեց․ «Ադրբեջանը պետք է զգոն լինի և մի քանի անգամ ուժեղ՝ հակառակորդից»։ Այդ նպատակով նա կոչ արեց շարունակել ռազմական ներուժի ավելացումը, ինչը նա իրականացնում է բավական հաջողությամբ․ ոչ միայն ավելացնում է իր ներուժը, այլև՝ Փաշինյանի ձեռքերով նվազեցնում հայկականը։

Այսպիսով, Հայաստանի համար Ադրբեջանը հստակորեն հակառակորդ է։ Ամեն ինչ իր անունով է կոչված։ Հակառակորդ, որի դեմ զինվում է Ադրբեջանը։ Մինչդեռ Փաշինյանը շարունակում է համոզել հայ ժողովրդին հավատալ խաղաղության իրականությանը։ «Այս իրականությունն ունի իր արտահայտված դրսևորումները», – ասում է նա՝ նկատի ունենալով բենզալցակայաններում հայտնված ադրբեջանական բենզինը։

Փաստացի, Բաքվի համաձայնությունը մեզ օգտագործել որպես շուկա, մեր հաշվին գումար վաստակել և այդ գումարով զենք գնել, որով էլ մեզ սպառնալու են, ներկայացվում է որպես խաղաղության նշան։ Ալիևը Հայաստանին անվանում է հակառակորդ, իսկ Փաշինյանը համառորեն կրկնում է․ «Խաղաղությունը արդեն իրականություն է»։

Ակնհայտ է, որ նրա պատկերացրած իրականությունը այլընտրանքային է։ ՔՊ-ին արժեր Եվրոպայից ոչ թե փիար մասնագետներ բերել, այլ բժշկական որոշակի մասնագիտացում ունեցողներ։

Սովորաբար Ալիևի նման հայտարարություններից հետո ջրի երես է դուրս գալիս Սիմոնյանը և առանց երկար մտածելու ասում է, թե Ալիևի բոլոր այդ խոսքերը միայն իր ներքին լսարանի համար են։ Մինչդեռ իրականում, իբր, Բաքուն խաղաղ ու պուպուշ է։ Այսինքն՝ փորձում է համոզել մեզ, որ Ալիևը իր ժողովրդին ստում է, բայց հայերին միշտ ճշմարտությունն է ասում։ Բայց նույնիսկ եթե հավատանք այդ վարկածին, դա ինչպես կարող է համատեղվել խաղաղության հետ։ Այսինքն՝ մեր կողքին ապրում է մի ժողովուրդ, այնքան թշնամական տրամադրված, որ նրա նախագահը ստիպված է ստել այդ ժողովրդին՝ մեր դեմ կռվելու ցանկության մասին։ Եվ սա՞ է խաղաղությունը։ Ավելին՝ մեր իշխանությունը պատրաստվում է թույլ տալ, որ 300 000 թշնամական ժողովրդի ներկայացուցիչներ գան ու ապրեն մեզ հետ։

Ուստի պատմությունները, թե Ալիևը Հայաստանի հետ թշնամության մասին խոսում է միայն իր ժողովրդին հաճոյանալու համար, այնքան էլ մխիթարական չեն։ Պարզապես իշխանությունը հայ ժողովրդին համարում է միամիտ ու անգործունյա և վստահ է, որ մենք կհավատանք ցանկացած անհեթեթության։

Իսկ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ռազմատենչ հայտարարություններից հետո սովորաբար տալիս է ինչ-որ «խորը» հոգեվերլուծական բացատրություն․ իբր մեր երկու ժողովուրդները չեն կարող զգալ խաղաղությունը, քանի որ վնասված են։ Բայց փաստն այն է, որ Ադրբեջանը այնքան չի կարող զգալ խաղաղությունը, որ մեզ հակառակորդ է անվանում և զինվում է մեր դեմ։

Փաստորեն՝ նրանց բենզինը մեր բենզալցակայաններում, ցավոք, «խաղաղության արտահայտված դրսևորում» չէ, այլ հնարավորություն, որ հայերը իրենց գրպանից ֆինանսավորեն իրենց դեմ ուղղված ագրեսիան։

Փաշինյանի ներկայացրած երևակայական իրականությունը այն իրականությունն է, որտեղ մենք փոխանակել ենք ինքնահարգանքն ու ինքնությունը անվտանգության հետ։ Վատն այն է, որ այդ իրականությունը երևակայական է։

Նրանց համար, ովքեր կարծում են, թե արժանապատվությունը կորցնելը խաղաղության ու հարմարավետ կյանքի դիմաց շահավետ գործարք է, կա վատ լուր․ գործարքը չի կայացել։ Փաշինյանը ստիպեց Հայաստանին զոհողության գնալ, բայց դա անպտուղ էր։ Ադրբեջանը շարունակում է սրել մեր դեմ սրված դաշույնը։

Ամենավատն այն է, որ Փաշինյանը շարունակելու է նոր զոհաբերություններ անել՝ փորձելով հետ բերել կորցրածը։ Հետևաբար կարևոր է նրան կանգնեցնել։ Երբ Փաշինյանը հեռանա ընտրությունների արդյունքում, Հայաստանի անկումը կդադարի, և կսկսվի վերականգնումը։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Էս ողբալի պարը նայեք՝ Նիկոլն ինքնուրույն է խայտառակվում․ Նարինե Դիլբարյան (video) #ՈՒՂԻՂ․ Բացեմ փակագծեր՝ եկեղեցու դեմ պատերազմը Նիկոլը վերջնականապես պարտվեց․ Երվանդ Բոզոյան (video) Ժողովուրդը մեզ ասում է՝ օր առաջ հեռացրեք սրանց․․․ Արծվիկ Մինասյանը՝ իրենց առաջիկա քայլերի մասին (video) «Nissan»-ը բախվել է կայանված «Mercedes»-ին․ 1 հոգի վրաերթի է ենթարկվել Իսկապես, ո՞վ էր տեսել ձմռանը ձյուն գա․ Ղազարյանը հեգնում է Արեյանին Մեդվեդևը Զելենսկուն անվանել է «գարշահոտ սրիկա» Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենին Ես և Բիբին հարգում ենք Էրդողանին. Թրամփ «Երևան Մոլ»-ից «Ուիգմոր կանանց և երեխաների» հիվանդանոց է տեղափոխվել 11-ամյա երեխա Ձերբակալվել են Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը և 7 անձ Հայտնի է՝ ինչու են ձերբակալեն Խաչիկ Գալստյանին Իրանի դեմ ցանկացած ագրեuիա կարժանանա կոշտ և անհապաղ պատասխանի․ Ալի Շամխանի Մայր Տաճարը լուռ ու վեհ և միաժամանակ՝ կանչող Ալիևը զինվում է, մինչ Փաշինյանը վաճառում է խաղաղության պատրանքներ. «Փաստ» Ադրբեջանա-թուրքական խմբավորման համար ցանկացած ընտրություն առիթ են անցանկալի անձանց ապօրինի ձերբակալելու համար․ Ղազարյան Խաչիկի ձերբակալությունը անհավանական հիմար քայլերից հերթականնա, շինծու գործ․ Հովհաննիսյան Թրամփը նախազգուշացրել է Թեհրանին ՀԱՄԱՍ-ը հաստատել է շարժման ռազմական թևի ղեկավարի և ներկայացուցչի մահը Թուրքական ԶԼՄ-ներում Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվության թեմատիկ և հեղինակային առանձնահատկությունները Փողոցից պալատ բերված, ոսկորը սոված-չկշտացածները Հայաստանը սարքել են խաղամոլության, իրավական բեսպրեդելի, պետբյուջեի թալանի երկիր Թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները մի քանի ժամ չեն կարողացել լիկվիդացնել ահաբեկիչներին. քաղաքագետ Քանի որ ՀԷՑ-ի կառավարումը իշխանությունը փնթի է իրականացնում, վթարների վերացումը դառնում է լուրջ խնդիր Հակակոռուպցիոն կոմիտեն շինծու մեղադրանքով և կալանքի նպատակով ձերբակալեց Խաչիկ Գալստյանին. փաստաբան Շատ կարևոր տեքստ է հրապարակվել․ ոչ մեկիդ մտքով չի կարող անցնել, անպայման լսե՛ք. Ռուբեն Մելիքյան (video) Ուշադրություն վարորդներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am