Հայ Եկեղեցին հալածվում է, բայց չարից վախենալ պետք չէ․ Շիրակի թեմում աղոթք բարձրացվեց

Դեկտեմբերի 25-ին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրվան նվիրված`Ազատան համայնքի մուտքից ուխտավորները միախորհուրդ աղոթքներով և շարականներով, խաչ- խաչվառների թափորով և Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքով շարժվեցին Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցի՝ միասնական աղոթք բարձրացնելով Հայոց Հայրապետի արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, ապօրինի անազատության մեջ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ, Մկրտիչ և Արշակ Սրբազանների, Տեր Գարեգին քահանայի և մյուս ապօրինի կալանավորվածների համար, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմից։

Նշվում է, որ Ազատանի Սուրբ Ստեփանոս (Սուրբ Հարություն) եկեղեցում մատուցվեց Ուխտի Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Շիրակի թեմի Ազատանի հովվության հոգևոր հովիվ Տեր Մակար քահանա Գալամդարյանի:

«Քրիստոսի հաղթանակը ամեն անգամ վերհաստատվում է, վերհաստատվում է, որ Քրիստոս Իր Հարությամբ հաղթանակ է տարել չարի նկատմամբ, հաղթանակ է տարել մահվան նկատմամբ: Եվ այսօր՝ Սուրբ Ստեփանոսի տոնը տոնախմբելով, ևս մեկ անգամ մենք վերհաստատում ենք այս հաղթանակը և վերհաստատելով ասում ենք՝ Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով:

Եվ բոլոր հալածանքները, որ պիտի գան, որ շատերի համար գայթակղություն պիտի լինեն, շատերը պիտի ամուր լինեն, շատերը պիտի իրենց կյանքը տան, դրանք բոլորը այս ժամանակի մեջ են, բայց հավիտենականության մեջ և տիեզերականության մեջ դրանք բոլորը անցողիկ են, և Տիրոջ հաղթանակը մնայուն է: Մնայուն է այն նահատակներով, այն նվիրյալներով, որոնք դարեր շարունակ Քրիստոսի Ճշմարտության համար պատրաստ են եղել իրենց կյանքը տալ, բայց չհրաժարվել դրանից: Այսօր էլ Հայ Եկեղեցին իր հալածանքի շրջանն է անցնում և այդ հալածանքի շրջանը անցնելով՝ գիտենք, որ ունենք չորս ձերբակալված եպիսկոպոսներ, մեկ տնային կալանքի մեջ գտնվող քահանա և անօրինաբար բազում ձերբակալվածներ:

Այս իրողությունը գալիս է ևս մեկ անգամ վերահաստատելու, որ չարը երբեք իր նպատակներից չի հրաժարվում, բայց դրանից վախենալ պետք չէ: Շատերն ասում են՝ հոգևորականը պիտի միայն Աստծո խոսքը քարոզի, չպիտի մտնի տարբեր ոլորտների մեջ, եթե այսպես են ասում՝ քրիստոնեությունից բան չեն հասկանում, Աստվածաշունչը չեն կարդացել, որովհետև Եղիա մարգարեն Աստծո խոսքը խոսելով՝ արքային ասում է, որ սխալ ընթացքի մեջ ես, Նաթան մարգարեն ասում է նույնը, Հովհաննես Մկրտիչն է ասում, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում: Աստվածային Ճշմարտությունը տեղ-տեղ լռելու մեջ չէ, Աստվածային Ճշմարտությունը միշտ այդ Ճշմարտությունը ասելու մեջ է: Այդ լռությունը պատեհապաշտության կարող է վերածել, իսկ հոգևորականը, ով Եզեկիել մարգարեի բերանով դետ է կարգված, տեսուչ է կարգված՝ իր հոտին զգուշացնելու վտանգների մասին, սխալների մասին, սխալ ընթացքի մասին, լինի ամենաբարձրը, թե ռամիկը, իրավունք չունի լռելու, Ճշմարտությունը ասելը հոգևորականի առաքելությունն է», -իր խոսքում նշեց Տեր Հայրը:

Հավատավոր ժողովրդին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ մասունքը:

դիտվել է 254 անգամ
Լրահոս
44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա․ Վարդան Ոսկանյանը ներկայացրել է հիմնական պատճառները Երբ Հայաստանում ցույցեր էին անում, իմ հայրն ու Մերուժան Մոսիյանը ջոկատ էին հավաքում Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ին թշնամական դաշինք, ծանր հետևանքներ կլինեն․ Օվերչուկ Նրանց սխրանքը մեր պատմության մեջ կմնա որպես արժանապատվության բարձրագույն չափանիշ. Նաիրի Սարգսյան Իրանի առաջնորդը ողջ-առողջ է․ ԱԳՆ Դատարանը տնային կալանքի պայմաններում սահմանափակել է Վազգեն Սաղաթելյանի բանավոր և գրավոր հրապարակային խոսքը․ փաստաբան Ապրիլյան պшտերազմը վերջին հաղթանակն էր, որն ուներ հերոսներ, որոնք ունեին անուններ, որոնց հերոսությունն ուներ վայր, հրապարակված թիվ ու սխրանքի արժևորում․ Միքայել Մինասյան ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիան կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ չմիջամտել Եկեղեցու գործերին Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է գնում փուլ առ փուլ. Ջևդեթ Յըլմազ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am