Իշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը․ Իսահակ վարդապետ Պողոսյան

Իսահակ վարդապետ Պողոսյանը գրում է․


Բնական և օրինաչափ պայմաններում իշխանությունը ենթադրում է աստիճանակարգություն և ենթակայություն. օր.` հպատակություն Աստծուն, կամ՝ մարդուն : Իշխանությունը կարող է (տրված) լինել Աստծո կողմից, կարող է և սահմանված (պարտադրված) լինել (անկման հետևանքով, մեղքի արդյունքում, կամ` մեղավորների կողմից)։ Աստվածահաստ կամ աստվածատուր իշխանությունը ենթադրում և ներառում է մարդու հնազանդվելն Աստծուն, ինչպես նաև մարդուն` սակայն հանուն բարու, մինչդեռ մեղավոր(ի) իշխանությունը ներառում է սոսկ հպատակություն՝ «Ամենը քեզ կ’տամ, եթէ ընկած երկրպագես ինձ» (Մատթ. 4:8-9, Ղուկ. 4:5-7)։

Աստծու և մարդու միջև գոյություն ունեցող իշխանությունը` մասնահատուկ հարաբերություն է, հիմնված՝ սիրո, ազատության և փոխադարձ միասնության («աստվածացման») վրա։ Այսպես, Տերը բաժանում է Իր «էությունը» մարդու հետ, կամ՝ մարդուն մասնակից է դարձնում Իր «էությանը»: Այս գաղափարը սկզբնավորվել է դեռևս հնագույն ժամանակներում (Սաղմ. 81. 6, հմմտ. Հովհ. 9. 34) և հետագայում (զարգանալով Պլատոնի և նորպլատոնականների կողմից), իր բարձրակետին է հասել քրիստոնեության մեջ (Ս. Պողոս և Պետրոս առաքյալներ, Ս. Բարսեղ Կեսարացի, Ս. Գրիգոր Նյուսացի): Մեզանում այս հարցին անդրադարձել են այնպիսի շնորհաշատ ազգային ու եկեղեցական գործիչներ, ինչպիսիք են՝ Անանիա Նարեկացին, Ս. Ներսես Շնորհալին, Սարգիս Շնորհալին, Հովհան Գ. Օձնեցին:

Վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոսի հաստատած Հաղորդության խորհուրդը մարդ-Աստված միավորման, աստվածայինին հաղորդակից լինելու վերջնագիծն է այս աշխարհում: Իշխանության բարձրագույն և սկզբնական նորմը (կարգը)` Աստծու զորությունն է մարդու նկատմամբ (մյուս բոլոր դրսևորումները Տիրոջ ողորմության արդյունք են, կամ` թույլատրված են Աստծու կողմից)։ Իշխանության բարձրագույն նպատակը` իշխանություն ունեցողների (կողմից) սպասարկումն է (իրենց հսկողության տակ գտնվողներին). «Եվ նա ասաց նրանց. «Հեթանոսների մեջ թագավորները տիրում են նրանց, և բարերարներ են կոչվում են, բայց ձեզանում այդպես չպետք է լինի... ո՞վ է ավելի մեծ՝ սեղան նստողը, թե՞ սպասավորը։ Բայց ես ձեր մեջ եմ որպես ծառա» (Հմմտ. Ղուկ. 22.25-27): «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի»։ Այս մոտեցմամբ իշխանությունն ունի բարոյական և աստվածային պատասխանատվություն․ իշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը։ Սրանով բացահայտվում է նաև իշխանության բարոյական կողմը, որը կապում է օրենքի և Աստծու հետ։

Մարդն իշխանություն ունի բնության (Ծննդ. 1:28), ամուսինը՝ կնոջ (Ծննդ. 3:16, Սիր. 9:2, Ա․ Կորնթ. 11. 7) , ծնողները՝ երեխաների (Ղևտ. 19:3) , նկատմամբ: Սակայն, ըստ էության, իշխանությունը պատկանում է միայն Աստծուն (Հռոմ. ԺԳ. 1, հմմտ. Սաղմ. 22:29, 46:3, 9, 94, 66: 5,7, Դան. 3:47): Եվ եթե մեկը (կամայականորեն) իր իշխանությունն իբրև արտոնություն փորձի գործածել, կնշանակի, որ իր անձին վերագրում է մի բան, որն իրեն չի պատկանում: Այլ խոսքով՝ իրեն վերապահելով աստվածային իշխանություն, մարդը, ինչպես որ սատանան, ընդդիմանում է Աստծուն, խախտում է հավասարության սկզբունքը, այլասերում հանրության համապատկերը: Միաժամանակ հարկ է գիտենալ, որ Աստծու կողմից տրված իշխանությունը բացարձակ չէ. այն սահման(ափակ)ված է բարոյական պարտավորություններով և օրենքներով (Ելք 21:1-6, 26-27; Բ Օրին. 15:12-18; Սիր. 7:22-23, 33:31-33):

 

Եկեղեցական և աշխարհիկ իշխանությունների գործառույթները հստակ ստորաբաժանված են: Եկեղեցին, իբրև բազմադարյա յուրօրինակ հաստատություն, իրականացնում է (ազգային, հոգևոր, մշակութային, սոցիալական) փրկչաբանական առաքելություն (Հմմտ. Մատթ. 28. 19-20, Հովհ. 19. 26-27): Եկեղեցու առաքելության անբաժան մասն է մարդկության՝ իբրև մեկ միասնական ընտանիքի փրկագործումն ու Աստծու արքայության իրագործումը (Հմմտ. Հովհ. ԺԳ 34-35, Ա Կորնթ. ԺԲ 5-6), որի վերջնական «արարը» հավիտենական կյանքն է։ Ընդ որում, Եկեղեցու՝ ազգային լինելու գործառույթի մեջ որևէ իմաստով դույզն-ինչ հակասություն չկա (Հմմտ. Ծննդ. 24. 3, 34. 14, Ելք 34. 15-16, Բ Օր. 7. 3-4, 21. 10-13, Դատ. 14. 13-14, Բ Եզր. 10. 10-11): Եկեղեցին, մի կողմից հանրային կյանքի մաս է կազմում, իսկ մյուս կողմից՝ ներառում է այդ կյանքն ու պատասխանատու է մարդկության բարոյական նկարագրի համար (Հմմտ. Ծննդ. 2. 27): Եկեղեցու սոցիալական ծառայության գործառույթն աստվածաբանական բնույթի է՝ հավատքի գործնականացմամբ (Հմմտ. Ծննդ. 1. 26, Հռոմ. 5.12, 8. 19, Հովհ. 3. 12):

Դեռևս Հին Կտակարանից հայտնի է, որ Մովսես մարգարեն «իրեն վերապահեց» բազմաճյուղ պարտականություններ (Բ Օրին. 5:31, 34:10-12, Ելք 3:10-12, Թվ. 11:11-13): Հին Կտակարանի հիերարխիան ևս նման գործառույթ էր իրականացնում (Ելք 28:1-3, 41; 29:1, Թվ. 1:47, 3:5, 18:1-7, 4:34, 8:15, Բ Օրին. 18:1-8) : Հետայնու, պետական միավորների ձևավորմանը զուգընթաց, պարտականությունները ստորաբաժանվեցին. դատարանում՝ դատավորներ (Բ Օրին. 1:16-17), իսկ այլ՝ պետական, քաղաքական, ինչպես նաև քաղաքացիական հարցերի առնչությամբ զբաղվում էին թագավորները (Բ Օրին. 17:14-20): Սակայն մարգարեներն առանձնաշնորհ ունեին և որևէ սահմանափակում չկար նրանց գործունեության մեջ: Ուշագրավ է նաև, որ Ավետարանը Հիսուս Քրիստոսի ծագումնաբանությունը ներկայացնելիս, խոսում է որպես իսկական թագավորի մասին (Մատթ. 1:1-16, 1:20-25, 2:2, հմմտ. Մատթ. 9:27, 12:23, 15:22, Մարկ. 11:9, Ղուկ. 1:32): Քրիստոս ուսուցանում է «որպես իշխանություն ունեցող» (Մատթ. 7:29, Մարկ. 1:21, Ղուկ. 4:32, Հովհ. 13-18): Նա իշխանություն ունի «ամեն մարմնի վրա» (Հովհ. 17:2), բնության ուժերի (Ղուկ. 8:22-25, Մարկ. 4:39, Ղուկ. 4:36, 8:26-39), «հիվանդությունների» (Մատթ. 8:8, 9:20-22, 27-29, Մարկ. 2:11, 5:25-34, Ղուկ. 5:17, 8:46-50), մեղքերը թողնելու (Մարկ. 2:10, Ղուկ. 5:24, Հովհ. 8:11), դատաստանի (Հովհ. 5:27, հմմտ. Մատթ. 12:8, Մարկ. 2:23-27, 3:1-5), կյանքի ու մահվան վրա (Հովհան. 10.18,11:25), հարություն տալու (Մատթ. 9:18-19, 23-26, Մարկ. 5:21-23, 35-42,Ղուկ. 8:41-42, 51-55): Իր իշխանությամբ Նա տաճարից վտարում է վաճառականներին (Մարկ. 11:15-17), Իր զորությամբ «համոզում է» հարյուրապետին հավատալ Իրեն (Մատթ. 8:8-9): Իսկ հրեաների շրջանում առաջ եկած հարցին, թե ի՞նչ իշխանությամբ է Նա գործում, հետագայում պատասխանում են Ս. Ավետարանիչները (Մատթ. 21:23, 28.18, Մարկ. 11:27-33, Ղուկ. 20:1-8, Հովհ. 3.31-35):

դիտվել է 291 անգամ
Լրահոս
44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա․ Վարդան Ոսկանյանը ներկայացրել է հիմնական պատճառները Երբ Հայաստանում ցույցեր էին անում, իմ հայրն ու Մերուժան Մոսիյանը ջոկատ էին հավաքում Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ին թշնամական դաշինք, ծանր հետևանքներ կլինեն․ Օվերչուկ Նրանց սխրանքը մեր պատմության մեջ կմնա որպես արժանապատվության բարձրագույն չափանիշ. Նաիրի Սարգսյան Իրանի առաջնորդը ողջ-առողջ է․ ԱԳՆ Դատարանը տնային կալանքի պայմաններում սահմանափակել է Վազգեն Սաղաթելյանի բանավոր և գրավոր հրապարակային խոսքը․ փաստաբան Ապրիլյան պшտերազմը վերջին հաղթանակն էր, որն ուներ հերոսներ, որոնք ունեին անուններ, որոնց հերոսությունն ուներ վայր, հրապարակված թիվ ու սխրանքի արժևորում․ Միքայել Մինասյան ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիան կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ չմիջամտել Եկեղեցու գործերին Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է գնում փուլ առ փուլ. Ջևդեթ Յըլմազ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am