Արևմտյան ԶԼՄ-ները Զելենսկի-Թրամփ հանդիպման մասին

Ինչպես հայտնի է, կիրակի Զելենսկուն հաջողվեց հանդիպել Թրամփի հետ, փորձելով ներկայացնել իր այլընտրանքային ծրագիրը կրակի դադարեցման վերաբերյալ: Սակայն, ըստ Սպիտակ Տան աղբյուրի, Թրամփը մինչ Զելենսկու հետ հանդիպումը ավելի քան մեկ ժամանոց հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ, որից հետո Զելենսկու առաջարկների մասին նշեց, որ եթե ուկրաինական կողմը հենց այս պահին չհամաձայնվի խաղաղությանը, ապա վաղը նա կարող է ավելի շատ տարածքներ կորցնել:

Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հիշատակեց «մեկ կամ երկու» չլուծված խնդիր՝ առանց մանրամասներ հաղորդելու։ Դրանցից մեկը Դոնբասի ապագան է, որի մեծ մասն արդեն օկուպացված է ռուսական զորքերի կողմից: Անցյալ ամիս Ուկրաինան մերժեց Մոսկվայի պահանջը՝ զորքերը դուրս բերել Կիևի կողմից վերահսկվող տարածքներից՝ ապառազմականացված գոտի ստեղծելու համար: Այժմ Զելենսկին առաջարկել է, որ երկու կողմերն էլ դուրս բերեն զորքերը տարածքից՝ տնտեսական ազատ գոտի ստեղծելու համար՝ միջազգային զորախմբի և դիտորդների ներկայությամբ:

Իսկ մեկ այլ ամերիկյան պարբերական, The New York Times-ը հիշեցնում է, որ Մոսկվան նախապես հստակեցրել է, որ Կիևի և նրա արևմտյան դաշնակիցների մի շարք գաղափարներ կտրականապես անընդունելի են իր համար։

Հանդիպման ընթացքում Թրամփը շարունակել է ճնշում գործադրել Զելենսկու վրա, նշում է բրիտանական The Times-ը։

Զելենսկին առաջին անգամ, հնարավոր համարեց զիջել Դոնբասի տարածքները, եթե Ռուսաստանը համաձայնի հրադադարի։ Զելենսկին հայտարարեց, որ դա անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար։

Թրամփն ընդունեց Զելենսկու համար ժողովրդավարական մանդատի անհրաժեշտությունը, բայց նշեց, որ Պուտինը չի համաձայնի հրադադարի, նշում է պարբերականը։ Թրամփը նաև ենթադրեց, որ Ռուսաստանը շուտով զենքի ուժով կգրավի Դոնբասի մնացած տարածքները և կոչ արեց Ուկրաինային շտապել «գործարք» կնքելու հարցում։

Ուկրաինացի բանակցողները մեծ ջանքեր էին գործադրում այս հանդիպման ընթացքում հաջողության հասնելու համար, հաղորդում է բրիտանական The Guardian-ը։

«Ուկրաինացի պաշտոնյաները զգալի ջանքեր են գործադրել բացահայտորեն ռուսամետ Սպիտակ տան հետ հարաբերությունները վերականգնելու համար՝ սերտորեն համակարգելով իրենց ջանքերը եվրոպացի դաշնակիցների հետ։ Մասնավորապես, Զելենսկին բազմիցս շնորհակալություն էր հայտնում Թրամփին և գովաբանում նրա թիմին, այդ թվում՝ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆին և փեսային՝ Ջարեդ Քուշներին», նշում է պարբերականը։

Գերմանական Spiegel-ը եզրակացնում է, որ Թրամփի և Զելենսկու միջև Մար-ա-Լագոյում կայացած հանդիպմանը որևէ առաջընթաց այդպես էլ չարձանագրեց։

Նույն գնահատականն է տալիս նաև մեկ այլ գերմանական պարբերական՝BILD-ը:

Զելենսկու համար այս հանդիպումը, ամեն դեպքում, հաջողություն էր։ Նա ջախջախված չէր. Թրամփը նրան չկերավ Մար-ա-Լագոյի իր հյուրասենյակում նախաճաշելու համար, ինչպես նաև Ուկրաինան։ Նա պարտավոր չէր «անմիջապես» Դոնբասը զիջել ռուսներին, ինչպես պահանջում էր Պուտինը։ Եվ այս ամենն արդեն Զելենսկու քաղաքական ապագայի համար շատ բան է նշանակում, արձանագրում է գերմանական այս պարբերականը։

Ֆրանսիական Le Figaro-ն նույնպես նկատեց, որ ԱՄՆ նախագահը զուսպ գնահատական ​​է տվել հանդիպման արդյունքներին։

Դոնալդ Թրամփը իր ուկրաինացի գործընկերոջ հետ զրուցեց բարեկամական տոնով, նույնիսկ կատակեց ընթրիքի և իր նստավայրի ճաշասենյակի ձևավորման մասին՝ որմնանկարներ և ծեփ, որոնք ոգեշնչված էին իտալական Վերածննդից։ Այնուամենայնիվ, նա հանդիպման արդյունքը գնահատեց զգուշավոր լավատեսությամբ։ Նա բանակցությունները որակեց որպես «շատ դժվար»։ «Կարծում եմ՝ մի քանի շաբաթից մենք այս կամ այն ​​կերպ կիմանանք», թե արդյոք դրանք արդյունավետ էին, հավելեց ԱՄՆ նախագահը։ Նա նաև առաջարկեց անձամբ ներկայացնել խաղաղության ծրագիրը Ուկրաինայի խորհրդարանին և վստահեցրեց, որ Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ համապատասխան ժամանակին, նշում է պարբերականը։

Ֆրանսիական Le Monde-ը նույնպես նշում է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ուղին մնում է անորոշ։

Ըստ ճապոնական Mainichi Shimbun պարբերականի, Ֆլորիդայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը չկարողացան ընդհանուր դիրքորոշման գալ հիմնական հարցի՝ տարածքային պատկանելության վերաբերյալ։

Իսկ չինական Sohu-ն նշում է, որ Թրամփը շահագրգռված է ռուս-ուկրաինական հակամարտության արագ ավարտով՝ մի քանի պատճառներով։

Զելենսկու անզիջում դիրքորոշումը դժգոհություն է առաջացրել ԱՄՆ նախագահ Թրամփի մոտ, ով Ֆլորիդայում կայացած հանդիպման ժամանակ կտրուկ նախազգուշացում է արել, որ Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ, եթե չհամաձայնվի համաձայնագրի։ Զելենսկին հույս ուներ ապահովել լրացուցիչ անվտանգության երաշխիքներ և պարտավորություններ՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար, այդպիսով ապահովելով Թրամփի ամուր աջակցությունը։ Սակայն ԱՄՆ առաջնորդի կոշտ դիրքորոշումը անսպասելի էր. նա բարձրացրեց տարածքային հարցը՝ պահանջելով արագ համաձայնագիր Ռուսաստանի հետ և բացահայտորեն հայտարարելով, որ որոշ տարածքներ դժվար կլինի վերականգնել, նշում է չինական այս պորտալը:

Իսկ Բեյրութում գործող արաբական Al Mayadeen-ը նկատում է, որ Թրամփը կոչ արեց հակամարտության արագ կարգավորման՝ ընդգծելով, որ դրա երկարաձգումը կհանգեցնի միայն հետագա զոհերի: Կոչ, որն ակնհայտորեն ուղղված է առաջին հերթին Կիևին ու եվրոպացիներին։

Նա զգուշացրեց, որ, եթե չհաջողվի հասնել համաձայնության այսօր, ապա հաջորդ կարգավորման փուլում, զգալի բեռ կընկնի արդեն եվրոպացիների վրա։ Դրանով իսկ ակնարկելով, որ հետագայում ԱՄՆ-ն մեծ դեր իր վրա չի վերցնի, այս կոնֆլիկտի մարման համար, նշում է Al Mayadeen-ը:

Իսկ այս ամենի վերջակետը դրեց ամերիկյան CNN-ը։

Ֆլորիդայում Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը հիասթափություն է հայտնել Ուկրաինայի հարցով բանակցությունների դանդաղ ընթացքի կապակցությամբ, հաղորդում է CNN-ը։

Ըստ պարբերականի՝ամերիկյան վարչակազմի աղբյուրները հետևյալ եզրահանգման են եկել. այս հակամարտությունը կամ կավարտվի, կամ կտևի հավերժ։

Մար-ա-Լագոյում կայացած հանդիպման ժամանակ Զելենսկու հետ ձեռքսեղմումից հետո Թրամփը վստահեցրեց նրան, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հստակ ժամանակացույց չունի։

Այնուամենայնիվ, նա հստակեցրեց, որ այժմ, երբ իր դեսպան Սթիվ Վիտկոֆի և փեսա Ջարեդ Քուշների գլխավորությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում, եկել է գրեթե չորս տարվա հակամարտությունը վերջապես ավարտելու ժամանակը։

«Կարծում եմ, մենք բանակցությունների վերջին փուլում ենք, և կտեսնենք, թե ինչ կլինի»: Սա կա՛մ կավարտվի, կա՛մ կշարունակվի երկար ժամանակ, և միլիոնավոր մարդիկ կմահանան», - ասաց Թրամփը:

Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ Զելենսկին և իր եվրոպացի գործընկերները չեն ուզում հաշտվել իրականության հետ և փաստացի կողմ են պատերազմի շարունակվելուն, որի արդյունքում կշարունակեն զոհվել տասնյակ հազարավոր նոր երիտասարդներ:

Այդպիսին են բոլոր գլոբալիստ-խաղաղասերները: Նրանց բոլոր հրապարակային կոչերը պիտի ընկալել ճիշտ հակառակ բովանդակությամբ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 178 անգամ
Լրահոս
44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա․ Վարդան Ոսկանյանը ներկայացրել է հիմնական պատճառները Երբ Հայաստանում ցույցեր էին անում, իմ հայրն ու Մերուժան Մոսիյանը ջոկատ էին հավաքում Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ին թշնամական դաշինք, ծանր հետևանքներ կլինեն․ Օվերչուկ Նրանց սխրանքը մեր պատմության մեջ կմնա որպես արժանապատվության բարձրագույն չափանիշ. Նաիրի Սարգսյան Իրանի առաջնորդը ողջ-առողջ է․ ԱԳՆ Դատարանը տնային կալանքի պայմաններում սահմանափակել է Վազգեն Սաղաթելյանի բանավոր և գրավոր հրապարակային խոսքը․ փաստաբան Ապրիլյան պшտերազմը վերջին հաղթանակն էր, որն ուներ հերոսներ, որոնք ունեին անուններ, որոնց հերոսությունն ուներ վայր, հրապարակված թիվ ու սխրանքի արժևորում․ Միքայել Մինասյան ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիան կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ չմիջամտել Եկեղեցու գործերին Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է գնում փուլ առ փուլ. Ջևդեթ Յըլմազ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am