Ավարտվել է Արագածոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է․

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Հ.Պ.-ն օգտագործելով իր ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունը՝ 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններից առաջ, Արագածոտնի թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ, երկու և ավելի անձանց՝ Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Բացի այդ, Հ.Պ.-ն Արագածոտնի թեմի դիվանապետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, մասնավորապես՝ վերջինիս կողմից տեղեկություններ տրամադրելու եղանակով, այն է՝ Արագածոտնի թեմի հոգևորականների համար նախատեսված WhatsApp ինտերնետային հավելվածում ստեղծված խմբային նամակագրության միջոցով, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, շանտաժով՝ Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին հարկադրել է եկեղեցական զգեստով մասնակցել նշված հավաքներին՝ պահանջելով հավաքներին մասնակցելու փաստը հաստատող լուսանկարներ կատարել և դրանք ուղարկել վերը նշված ինտերնետային հավելվածին։

Նախաքննության ընթացքում Հ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):

Հ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

դիտվել է 135 անգամ
Լրահոս
44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա․ Վարդան Ոսկանյանը ներկայացրել է հիմնական պատճառները Երբ Հայաստանում ցույցեր էին անում, իմ հայրն ու Մերուժան Մոսիյանը ջոկատ էին հավաքում Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ին թշնամական դաշինք, ծանր հետևանքներ կլինեն․ Օվերչուկ Նրանց սխրանքը մեր պատմության մեջ կմնա որպես արժանապատվության բարձրագույն չափանիշ. Նաիրի Սարգսյան Իրանի առաջնորդը ողջ-առողջ է․ ԱԳՆ Դատարանը տնային կալանքի պայմաններում սահմանափակել է Վազգեն Սաղաթելյանի բանավոր և գրավոր հրապարակային խոսքը․ փաստաբան Ապրիլյան պшտերազմը վերջին հաղթանակն էր, որն ուներ հերոսներ, որոնք ունեին անուններ, որոնց հերոսությունն ուներ վայր, հրապարակված թիվ ու սխրանքի արժևորում․ Միքայել Մինասյան ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ Ռումինիայի Եկեղեցիների Էկումենիկ Ասոցիացիան կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ չմիջամտել Եկեղեցու գործերին Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է գնում փուլ առ փուլ. Ջևդեթ Յըլմազ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am