ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակում է տեղի ունեցել
Դեկտեմբերի 29-ի գիշերը Նովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է արձակվել։ Բոլորը ոչնչացվել են։ Հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ պարզվել են Ռուսաստանի պատասխան հարվածի թիրախները և ժամկետները։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի արձակման հետևանքով զոհերի կամ վնասների մասին հաղորդագրություններ չկան։
Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հարձակման մասին հայտարարությունը սուտ է անվանել։ Այլ աղբյուրներից հարձակման մասին տեղեկատվություններ չեն ստացվում։
