Ինչ է անհրաժեշտ դնել սեղանին Ամանորին. Սեդրակ Մամուլյանը հայտնում է դրանց բացատրությունը

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հ/կ ղեկավար Սեդրակ Մամուլյանն այսօր նշեց, որ հատուկ Ամանորի համար կան ծիսական կերակրատեսակներ: «Ի ուրախություն մեզ՝ հիմնականում պահպանված են տոնածիսական կերակուրները հենց Ամանորին: Նախկինում շատ սեղաններին դրվում էին չրեր, կերակուրներից՝ անուշապուրը, որի իմաստը կայանում էր նրանում, որ տարին անուշ լիներ: Կճախաշ էին պատրաստում՝ կճուճի մեջ տարբեր ընդեղեններ: Ամենահիմնական կերակուրը տարեհացն է և քաշիկան: Տարեհացը հացի տեսքով քաղցր թխվածք է, որի մեջ կա՛մ մետաղադրամ են դնում, կա՛մ մի հատիկ, և բաժանվում էր ընտանիքի անդամների թվով, ում ընկներ այդ հատիկը, իրեն այդ տարի հաջողություն էր սպասվում: Նույն ծիսականների շարքում է քաշիկան կամ Նավասարդի հարիսան: Դա նույն հարիսայի բաղադրությունն է՝ գառան մսով, այսինքն՝ ձավար և գառան միս: Այն հարիսայից տարբերվում է նաև պատրաստման եղանակով՝ չի հարվում, չի խառնվում, որ գալիք տարին խառնակ չլինի, պատերազմներ չլինեն»,- նշեց պարոն Մամուլյանը: Ինչպես ասաց՝ Ամանորը նշելու օրը մեր իրականության մեջ փոխվել է 3 անգամ: Նախ այն նշվել է մարտի 21-ին, երբ սեղան են դրվել ուտեստներ մեր մառաններից, ապա՝ սեպտեմբերի 11-ին, երբ Հայկը գետնեց Բելին: Եվ վերջապես, ներկայումս Ամանորը տոնում ենք հունվարի 1-ին: Այս իսկ պատճառով ժամանակաշրջանների ընթացքում սննդի համակարգը նույնպես փոխվել է, որովհետև եղանակային պայմանների հետ կապված՝ կարող են փոփոխվել նաև կերակուրները: Ինչ վերաբերում է ամանորյա աղցաններ դնելուն, ապա Մամուլյանը նշեց, որ ներկայումս մարդիկ մոռացել են, որ աղցանը նրա համար է, որ մեր օրգանիզմը նախապատրաստվի սննդի ընդունմանը, այնինչ կատարվում է հակառակ պրոցեսը: Նա խոհրդուրդ տվեց կտրականապես հրաժարվել աղցանի մեջ թթվասեր, մայոզնեզ լցնելուց, այլ դրանք փոխարինել կիտրոնով, ձեթով, քացախով, պաստեղով:  

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան news.am Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am