Տարվա անեկդոտը․ ՔԿԾ-ից հայտնել են՝ քրեական ենթամշակույթի տարրեր կան
Փաստաբան Վահան Բաբայանը գրում է․
«Տարվա անեկդոտը:
ՔԿ հիմնարկում գտնվող պաշտպանյալիս համար տարվող գիրքը՝ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը ՔԿ ծառայությունը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ այն քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում:
Ֆյոդոր Միխայլովիչի բախտը բերել է, որ վախճանվել է ժամանակին, այլապես հիմա նրա նկատմամբ կարող էր քրեական հետապնդում իրականացվել»:
