Պուտինը շատ հստակ հայտարարել է
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը նոր հեռախոսազրույց են ունեցել։
Սպիտակ տնից հայտնում են, որ այն դրական է անցել։
Պուտինն այս տարի 17 շփում է ունեցել ամերիկյան ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ 10 զրույց Թրամփի հետ:
ՌԴ նախագահը Թրամփի ուշադրությունը հրավիրել է Կիևի կողմից Նովգորոդի մարզում գտնվող իր նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման վրա։
Թրամփը և նրա խորհրդականներն էլ իրենց հերթին Պուտինին տեղեկացրել են Զելենսկու հետ բանակցությունների արդյունքների մասին։
Պուտինը շատ հստակ հայտարարել է Թրամփի հետ զրույցում, որ ՌԴ դիրքորոշումը կվերանայվի Կիևի կողմից իրականացվող պետական ահաբեկչության դեպքից հետո։
ՌԴ նախագահը շեշտել է՝ Կիևի ահաբեկչական գործողությունները նախագահական նստավայրի վրա հարձակմամբ անպատասխան չեն մնա։
