Փաշինյանը հարաբերական անդորրի մեջ ա Եկեղեցու դեմ տարվող «պատերազմում», հին նիկոլական տակտիկա ա

Իշխանությունը «խաժամուժի» միջոցով բարենորոգման շղարշի տակ ուզում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և հիշեցրեց, որ դեկտեմբերի 28-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագի ընթացքում ամբոխից մեկը Կաթողիկոսին քարերով սպանելու կոչ է հնչեցրել, ինչը, սակայն, անհետևանք է մնացել:

«Իրենք կարող են հայհոյել, կարող են գրոհել, վիրավորել, ձեռքներին ազատություն տալ ու մնալ անպատիժ: Հարցն այն է, որ այս ամենը կատարվում է հենց ոստիկանների աչքի առաջ, նրանց ներկայությամբ ամենավերջին բառապաշարն են օգտագործում, ու ոչինչ չեն անում»:

Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի պարտություն է գրանցել Եկեղեցու դեմ սկսած «պատերազմում»: Դրանցից առաջինը ԱԱԾ-ին Միքայել Սրբազանի հետևից ուղարկելն էր:

«Բայց Փաշինյանը «ֆիասկո» ապրեց Գյումրիում՝ «Յոթ վերք» եկեղեցում, որը երկրորդն էր, իսկ երրորդը դեկտեմբերի 18-ին էր, երբ տիրադավ ու հերձված հոգևորականները փորձ կատարեցին ամբոխին ուղղել դեպի Մայր Աթոռ»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ սկսած արշավը կտանի մինչև վերջ, պատգամավորը ընդգծեց, որ հարցը միայն իրենով չի լուծվում, գործընթացը ղեկավարվում է դրսի որոշ կենտրոնների կողմից:

«Երեք պարտություններից հետո Փաշինյանը հարաբերական անդորրի մեջ ա, բայց մինչև ընտրություններ ամեն կերպ փորձելու է հնազանդեցնել Եկեղեցին իր նենգ ու հակապետական ծրագրերը իրականացնելու համար: Դա նիկոլական հին տակտիկա ա, եթե ուժերը չի հերիքում, ժամանակավորապես դադար է տալիս, բայց միամիտ լինել պետք չէ, նա չի նահանջի»:

Գառնիկ Դանիելյանը ընդգծեց, որ իրավիճակից հավատացյալները ևս պետք է հետևություն անեն, պիտի հասկանան՝ ինչպես ճիշտ աջակցել Եկեղեցուն:

«Պիտի մեր սրբությունները կարողանանք պաշտպանել, Նիկոլին չպիտի հնարավորության տանք կատարելու տարբեր ուժային կենտրոնների կողմից Եկեղեցու դեմ սկսված գործընթացը»:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Թուրքիա չսովորելու մասին ստած ու բռնված ԱԺ փոխնախագահը լծվել է Ադրբեջանին պաշտպանելու գործին Ո՛չ գումար կա, ո՛չ տրամադրություն․ ի՞նչ Նոր Տարի․ քաղաքացիներ (video) Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ «Մեր ձևով» շարժմանը միանալու համար «Ալիևը հարձակվելու է. Պապիկյան Սուրիկը ու ԳՇ պետը թող պատրաստվեն». Հայկ Նահապետյան (video) «The Times»-ը բարձրաձայնում է Կարապետյանի անօրինական կալանքի և Եկեղեցու դեմ հալածանքների մասին «Սրանց վատ լեքսիկոնով բերանը պետք է փակվի՛․․․ հերի՛ք է»․ շիրակցիներ (video) Ավարտվել է 2021-ի հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Մերկասառույցի պատճառով «Nissan»-ը հայտնվել է ջրահեռացման համար կառուցված փոսում. կան վիրավորներ Ի՞նչ ծանր վիճակում են թոշակառուները (video) Դատախազությունն ուսումնասիրում է Իշխան Սաղաթելյանի գույքի օրինականությունը. «Փաստինֆո» «Նիկո՛լ, դու հենց էդ ձողի վրա հայտնվես, ամբողջ աշխարհում ֆուռոր կլինի»․ Ռոբերտ Մարգարյան (video) Արարատ Միրզոյա՛ն, դու էս սարսափի համար ո՞նց ես պատասխան տալու․ Նարինե Դիլբարյան (video) Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է, Սևանից դեպի Գավառ ճանապարհին բուք է «Տո տրյապկե՛ք, էդ ու՞մ եք ասում՝ գործակալ»․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Փաշինյանը հարաբերական անդորրի մեջ ա Եկեղեցու դեմ տարվող «պատերազմում», հին նիկոլական տակտիկա ա Մեր ռազմագերիների մասով Ալիևն իրեն «փակուղի է մտցրել»․ Ի՞նչ է սպասվում (video) Եթե չինական օրացույցով գալիք տարին հրեղեն նժույգի է, ապա մերով պիտի վառված ՔՊ-ի տարի լինի․ Աշոտյան «Անասունի կյանքով ապրող, ու վերջ․․․»․ Հայկ Նահապետյան (video) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում հրդեհ է բռնկվել Փաշինյանն Ալիևի առաջ Հայոց Եկեղեցին քանդելու հանձնառություն է ստանձնել. Աննա Գրիգորյան Հայաստան մեկնած որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց» կժամանեն ուշացումով Հունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով Մարդիկ էլ կյանք չունե՛ն, էլ ի՞նչ ուզենք Ձմեռ պապիկից․․․ հարցում (video) Ամանորին հաճախ օգտագործվում են տանը պատրաստված պահածոներ. զգուշացե՛ք բոտուլիզմից «Արա՛, այ․․․ էդ քարով գնա հորդ ու մորդ մոտ, որ քո նման դեբիլ են ծնել»․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am